You are here

Շարժանկարների էսքիզների մրցույթ

 
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հայտարարում է շարժանկարների էսքիզների մրցույթ Ավ. Իսահակյանի հետևյալ ստեղծագործությունների մոտիվներով.
«Երգի հրապույրը»
«Մի մկան պատմություն» 
«Երջանիկ խրճիթ» 
«Լիլիթ» 
Մրցույթի արդյունքում կընտրվի վերոնշյալ ստեղծագործություններից մեկի  հիման վրա կատարված լավագույն շարժանկարների էսքիզները, որոնցով կպատրաստվի անիմացիոն տեսահոլովակ «Ընտանիք»  կենտրոնի ռադիոէլեկտրոնիկայի և ռադիոկապի խմբակների սաների կողմից: Տեսահոլովակը կմասնակցի  «Դե անիմացրու» ամենամյա համակարգչային անիմացիոն մրցույթին:
Լավագույն շարժանկարների էսքիզների հեղինակները կարժանանան խրախուսական մրցանակների:
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է  20 –ը մարտի:
Մանրամասների համար դիմել ‹‹Ընտանիք›› կենտրոնի ուսուցչանոց:
 
15.02.2017թ. Տնօրինություն