Սեղանի թենիս

Ծրագիրը նախատեսված է 6-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման  տևողությունը՝ 3 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 10-16 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Խմբասենյակը լուսավոր է և հարմար աշխատանքային գործընթացին: Խմբասենյակում առկա է դասընթացի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ պարագաներ` թենիսի սեղան, գնդաթի /ռակետ/, թենիսի գնդակ:
Սեղանի  թենիսի խմբակի սաները պարապմունքներին պարտադիր ներկայանում են մարզահագուստով, մասնակցում են կենտրոնում իրականացվող գեղարվեստա-մշակութային միջոցառումներին, մասնագիտական մրցույթներին, շաբաթօրյակներին: Նրանք ստանում են տեսական և գործնական գիտելիքներ, սովորում են տարբեր տեխնիկական և տակտիկական հնարքներ, ծանոթանում են դահլիճում սաների վարվելակերպի և անվտանգության տեխնիկայի տիպային կանոններին, ներքին կարգապահական կանոններին, ինչպես նաև սեղանի թենիսի ինքնուրույն պարապմունքների  մեթոդիկային, համառոտ տեղեկություն են ստանում մարդու օրգանիզմի կառուցվածքի, նրա ֆունկցիաների և թենիսի դրական ազդեցության մասին՝ օրգանիզմի վրա: Գործնական գիտելիքներից սովորում են ընդհանուր զարգացնող, հավասարակշռության, շարային, շարժական, սպորտային վարժություններ, թեթև աթլետիկայի տարբեր տարածությունների և տեսակի վազքեր, թռիչքներ, նետումներ: Տեխնիկական և տակտիկական հնարքներից սովորում են գնդակի աջակողմյան և ձախակողմյան վարում 40-60 սմ բարձրության վրա:
Հարցաշարի և գործնական աշխատանքների, մրցաշարերի միջոցով ստուգվում են տարվա ընթացքում սաների ստացած գիտելիքները:
 
    ՈՒսուցման արդյունքը.
Մարզաձևի հմտությունների տիրապետում:
Հետաքրքրության առաջացում մարզաձևի նկատմամբ:
Մասնակցություն մասնագիտական մրցումներին:
Առողջ և կոփված սերնդի դաստիարակում:
Ինքնուրույն մարզվելու կարողությունների և հմտությունների զարգացում: