Սեմինար «Պատմության լուռ վկաները» ծրագրի շրջանակներում

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված «Պատմության լուռ վկաները» ծրագրի շրջանակներում 13-18 տարեկան սաների համար կանցկացվի  սեմինար՝
«Ցեղասպանություն»  թեմայով՝ ս/թ ապրիլի 10-ին ժամը 15:00
«Հուշակոթողների պահպանում» և «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրեր՝ նվիրված առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին» թեմաներով՝ ս/թ ապրիլի 13-ին ժամը 15:00:
 
Մասնակիցների թիվը սահմանափակ է, ցանկացողները մինչև ապրիլի 7-ը  կարող են ցուցակագրվել կենտրոնի ուսուցչանոցում: