You are here

Ստեղծագործական մրցույթ

Մրցույթի կազմակերպիչ
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն իրականացնում է Հովհաննես Այվազովսկու հոբելյանական 200-ամյակին նվիրված ծրագիր, որը ներառում է նաև  «Այվազովսկի-200» թեմայով ստեղծագործական աշխատանքների մրցույթ:
Մրցույթի նպատակ
Դեռահասներին հնարավորություն ընձեռնել արտահայտելու իրենց ստեղծագործական միտքը, զարգացնել գեղագիտական ճաշակը և մասնագիտական կարողությունները: 
 
Մրցույթին ներկայացվող աշխատանքներ
Դեկորատիվ-կիրառական  արվեստի ճյուղերի բազմաոճ անհատական կամ խմբային աշխատանքներ` կատարված տարբեր տեխնիկայով:
Էսքիզներ` Սթրիտ արտի /քաղաքային արվեստ/ կատարման համար:
Մրցույթի մասնակիցներ
Մրցույթին կարող են մասնակցել 8-18 տարեկան դեռահասներ կրթամշակութային հաստատություններից, ՀԿ-ներից, ինչպես նաև անհատ ստեղծագործողներ:
 
Մրցույթի կազմակերպման  և գնահատման կարգ
Աշխատանքների ներկայացման ժամկետը մինչև մայիսի 31-ը:
Դիմում-հայտերը կլրացվեն տեղում:
Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում.
8-12 տարեկան
13-18  տարեկան
Մրցույթին ներկայացված աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից:
Յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն ստեղծագործական աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով և մրցանակներով: 
Աշխատանքները կներկայացվեն ծրագրի շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսին:
 
Աշխատանքները ներկայացնել հետևյալ հասցեով.
 
Շիրակի մարզ, Գյումրի 3126, 
Անի թաղամաս, 11փողոց, 5/2
 ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ
Հեռախոս +374 312 6 64 07
 
06.02.2017թ.                                                                          Տնօրինություն