Վարսավիրական արվեստ

 
Ծրագիրը նախատեսված է 8-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման տևողությունը՝ 1տարի:
Խմբակում սովորողների թիվը՝ 8-13 սան:
Պարապմունքների անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 135րոպե, շաբաթական՝ 2 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է գործնական պարապմունքների միջոցով:
Խմբասենյակը լուսավոր է և հարմար աշխատանքային գործընթացին: Խմբասենյակում առկա է դասընթացի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ պարագաներ՝ վարսավիրական աթոռներ, լվացարաններ, հայելիներ, մկրատներ, սանրների տարբեր տեսակներ, հարդարիչներ և այլն:
Վարսահարդարման խմբակի սաները հնարավորություն ունեն ձեռք բերել վարսավիրական արվեստի վերաբերյալ նախնական գիտելիքներ, որոնք հետագայում  կվերածվեն համապատասխան գործնական կարողությունների և հմտությունների, ծանոթանում են վարսավիրական գործիք-սարքավորումներին, դրանք օգտագործելու  տեխնիկային, սովորում են նախապատրաստել և ճիշտ  օգտագործել աշխատանքային գործիքները և պարագաները, տարբեր սանրվածքների և կտրվածքների կատարման տեխնիկա և  հնարքներ, մազերի հարդարման, ներկման, մոդելավորման  հմտություններ:
Հարցաշարի և գործնական աշխատանքների միջոցով տարվա ընթացքում ստուգվում են սաների ստացած գիտելիքները:
 
Ուսուցման արդյունքը.
 
Հետաքրքրության սերմանում վարսահարդարական արվեստի նկատմամբ:
Երևակայության, ինքնուրույն ստեղծագործելու կարողությունների ու  հմտությունների զարգացում:
Կատարել մազերի տարբեր  տեսակների կտրվածքներ/կանացի և տղամարդկանց համար/,մազերի հարդարում բոլոր տեսակի մազերի երկարությունների համար և մազերի ներկում ժամանակակից մեթոդներով: