You are here

Համագործակցություն

Արա Փրոջեքթ

2006թ-ից ամերիկյան «Արա Փրոջեքթ» բարեգործական կազմակերպության հետ համագործակցությունը բազմաթիվ սոցիալապես անապահով ընտանիքների և սահմանափակ կարողություններով երեխաների հնարավորություն տվեց ամառային հանգիստը անցկացնել Վանաձորի «Արբանյակ» ճամբարում: Շնորհիվ «Արա Փրոջեքթ» կազմակերպության հանձնախմբի անձնվեր աշխատանքի իրականացվում է «Սուրբ Ծնունդ» և «Սուրբ Զատիկ» տոների կազմակերպում «Ընտանիք» կենտրոնի սաների համար, ինչպես նաև կարիքավոր երեխաների անհատական հովանավորության ծրագրեր:


Ֆրանսիական SPFA

SPFA /Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն/ ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը 1990թ-ից բազմաթիվ ծրագրերով օժանդակել և համագործակցել է «Ընտանիք» ԲՀԿ հետ: Տարիներ շարունակ մասնակցել է ազգային արհեստի և արվեստի ուսուցողական խմբակների գործունեության զարգացմանը` մասնակիորեն ապահովելով անհրաժեշտ նյութերով, սարքավորումներով և գործիքներով: «Ընտանիք» ԲՀԿ հետ համատեղ իրականացնում են.

  • սոցիալապես անապահով, բազնազավակ ընտանիքների երեխաների համար ամառային հանգստի ծրագիր «Ընտանիք» ԲՀԿ-ին պատկանող Վանաձորի «Արբանյակ» ճամբարում:
  • «Կարդալու հաճույքը» ծրագիրը կենտրոն հաճախող փոքրահասակ երեխաների համար:
  • Տարեկան 2 անգամ կազմակերպվում է ֆրանսիացի զբոսաշրջիկների այցը «ԸՆտանիք» կենտրոն, նպատակ ունենալով հայ երեխաների ստեղծագործական աշխատանքների միջոցով ծանոթացնելու հայկական ազգային արհեստներին և արվեստին:

SPFA-ն օժանդակել է նաև ֆրանսերեն լեզվի ուսուցմանը և ֆրանսերեն լեզվով գրադարանի ստեղծմանը:


Շվեյցարական KASA 

KASA Շվեյցարական մարդասիրական կազմակերպությունը 1998թ-ից մինչև 2005 թ մասնակցել է «Ընտանիք» կազմակերպության շենքի ջեռուցման աշխատանքներին, 2003թ.-ին օժանդակել է իրականացնելու, Շիրակի մարզպետարանի կողմից անհատույց տրամադրված կիսակառույց շենքի նախագծման, ծածկի վերանորոգման և հողատարածքի պարսպապատման աշխատանքներին:

 


Գյումրու բարեկամներ Ֆրանսիամիություն․ նախագահ Նարինե Սիմոնյան

Ծնունդով գյումրեցի երգեհոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր,  «Գյումրու բարեկամներ. Ֆրանսիա» միության հիմնադիր նախագահ, Ֆրանսահայ Նարինե Սիմոնյանի և «Ընտանիք» կազմակերպության հետ սերտ համագործակցության արդյունքում Ալզասցի հայտնի վարպետ Ռոթինգեյերի երգեհոնը ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրաբերվեց Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուն:
Երգեհոնը ֆրանսիացի մասնագետ-վարպետների կողմից ապամոնտաժվել և  «Մուսկարի» ընկերության օգնությամբ ապահով տեղափոխվել է Գյումրի։
Շնորհիվ «Ընտանիք»  կենտրոնի ծավալած  գործունեության և Նարինե Սիմոնյանի երաժշտարվեստում ունեցած լայն գործընկերային կապերի,  բազմաթիվ դեռահասներ հնարավորություն ունեն յուրօրինակ երաժշտական   գործիքներով  նվագել սովորել ոչ միայն  Գյումրեցի մասնագետների, նաև Հանրապետությունում ճանաչված երաժիշտ-մանկավարժների  վարպետության ջանքերով։
Հայրենի քաղաքի  մշակութային և հոգևոր վերածննդի  նպատակով Նարինե Սիմոնյանը «Ընտանիք»  կազմակերպությանը նվիրել է երաժշտական գործիքներ՝ հարմոնիում, երգեհոն, կլավիսին: 2018թ կազմակերպվել է երգեհոնային փառատոն՝ արտերկրի հանրաճանաչ երաժիշտների մասնակցությամբ, որը խանդավառությամբ  ընդունվեց հանրության կողմից։


Ֆրանսիական Mission enfance

«Mission Enfance» /Առաքելություն մանկություն/ ֆրանսիական մարդասիրական կազմակերպության հետ համագործակցությունը սկսվել է 1993թ-ից: Հետաղետյալ, վերականգման ծանր հևքով ապրող Գյումրի քաղաքում «Ընտանիք» կազմակերպության նպատակային ածխատանքների և գործունեության ընդլայնման գործընթացում կարևորագույն դեր ունեցավ «Mission Enfance» կազմակերպությունը, կենտրոնի դեռահասների համար իրականացնելով ծրագրեր, որոնք հիմնականում ընդգրկում են կրթական և սոցիալական ոլորտը: Կրթական կարիքների բարելավման նպատակով 1993թ-ից, սոցիալապես անապահով շուրջ 120 դպրոցահասակ երեխաների և ուսանողների համար իրականացնում է անհատական հովանավորության ծրագիր:


Երևանի կոնյակի գործարան ՓԲԸ

«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը համագործակցում է նաև « Երևանի կոնյակի գործարան ՓԲԸ հետ, որն աջակցում  է երաշժտական գործիքների կարգաբերման, տեղափոխության և վերականգնման գործում։
Նշենք, որ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգեհոնի դասարանը անվանակոչվել է  աշխարհի խոշորագույն «Պերնո Ռիկար»  ընկերության նախագահ Պատրիկ Ռիկարի անունով: 


Œuvre d’Orient ֆրանսիական կազմակերպություն

2020թ-ից ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպության հետ համագործակցությունը  Արցախից տեղահանված՝ պատերազմի հետևանքով որբացած երեխաների, անաշխատունակ դարձած հաշմանդամների բազմաթիվ ընտանիքների հնարավորություն տվեց օգտվել սոցիալական և հումանիտար աջակցությանից։
» ֆրանսիական «Œuvre d’Orient և «Ընտանիք» կազմակերպության համագործակցության շրջանակում  նախատեսվում է նաև․ 
•    Սոցիալական աջակցություն և ֆինանսական օգնություն անապահով ընտանիքներին
•    Ուսումնական ճաշարան-խոհանոցի կառուցում


 «Հայկական Սիվիտաս» ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն ՀԿ

Քաղաքացիական, ինչպես նաև ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության զարգացման ասպարեզում գործունեություն ծավալող «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության և «Ընտանիք» ԲՀԿ-ի համագործակցությամբ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում  իրականացվել են «Արժևորված արհեստներ» և  «Ազգային հուշանվերներ» ծրագրերը, որոնց արդյունքում սովորողները հնարավորություն են ստացել հանրայնացնել, արժևորել  և ավելի լայն ասպարեզ գտնել իրենց ձեռքի աշխատանքները ցուցադրելու և յուրացնելու գործում։


Շինարարական ծրագրերի նվիրատուներ

1990թ-ից «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը գործում էր ընդամենը երկու տարվա համար նախատեսված ժամանակավոր փայտաշեն կառույցում, որը տարիների ընթացքում ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես խիստ մաշվել էր և իր պայմաններով չէր համապատասխանում կազմակերպության կարիքներին: Հաշվի առնելով «Ընտանիք» կենտրոնի կարևորությունը` ՀՀ կառավարության 2001թ. հունվարի 10-ի թիվ 15 որոշման համաձայն Շիրակի մարզպետարանը 2002թ. հուլիսի 11-ի պայմանագրով «Ընտանիք» կազմակերպությանն անհատույց նվիրաբերել է կիսակառույց շենք և 6000 քմ հողամաս` ստեղծագործական, մշակութային, հոգևոր և դեռահասների հիմնահարցերով զբաղվող կենտրոն կառուցելու համար: 2008թ-ին SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության շինարար, Ֆրանսահայ բարերար Ժակ Մաթոսյանի նախաձեռնությամբ սկսվեց «Ընտանիք» ԲՀԿ-ի կիսակառույց շենքի շինարարական աշխատանքները, որտեղ իրենց ներդրումն ունեցան`

  • «Արմենիանոս» շվեյցարական հիմնադրամը, նախագահ` Ժակ Հոշտետեր անհատ բարերար,
  • Ֆրանսահայ Ալեն Գայաեանը
  • անհատ բարերար լիբանանահայ Ազնիվ Արսլանյանը

2008թ-ի հոկտեմբերին շահագործման հանձնվեց «Անի» թաղամաս, 11 փողոց 5ա հասցեում գտնվող կիսակառույցի մոտ քառասուն տոկոսը և «Ընտանիք» կազմակերպուևթյունը իր գործունեությունը շարունակում է նոր մասնաշենքում: Կազմակերպության գործունեությամբ հետաքրքրված և շահագրգիռ բոլոր կազմակերպություններին ու անհատներին հրավիրում ենք մասնակցելու Գյումրու դեռահասների զարգացմանը նպաստող կենտրոնի կիսակառույց մասի շինարարական աշխատանքներին:


Ջինիշյան հիշատակի հիմնադրամ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը և «Ընտանիք» ԲՀԿ համատեղ իրականցրել են` 2003թ. -«Գորգագործության և փայտի գեղարվեստական մշակման ուսուցում Գյումրու «Ընտանիք» կենտրոն հաճախող երեխաների համար», 2005թ. «Արծաթագործության, քանդակագործության, ազգային տարազի, կարպետագործության և հագուստի մոդելավորման ուսուցում Գյումրու երեխաների համար» ծրագրերը, նպատակ ունենալով մասնագիտական ուսուցման միջոցով զարգացնել սոցիալապես անապահով երեխաների ունակությունները, հաղորդել նրանց մասնագիտական հմտություններ, պատրաստել ապագայում աշխատանքային շուկա մտնելու մրցունակությանը: Բացի կրթական ծրագրերից օժանդակել են «Ընտանիք» կազմակերպության «Ամառային հանգիստ» ծրագրին և կենտրոնում կազմակերպված տոնակատարություններին:


«Խաղաղության կորպուս»

ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ համագործակցության արդյունքները երկարատև և օգտակար են Գյումրի քաղաքի դեռահասների կրթման և դաստիարակման գործում: Կամավորների կողմից իրականացրած անգլերեն լեզվի ուսուցման և բիզնես դասընթացները մասնակից պատանիներին կօգնեն ստացած գիտելիքները կիրառելու առօրյա կյանքում: «Ընտանիք» կենտրոնի ուսումնասրահում գործում է կամավորներ Շինդլերների անվամբ անգլերեն լեզվի գրադարանը:


ԱՄՔՈՐ, IRD, ԱՌԴԱ

«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը համագործակցում է նաև «Միջազգային օգնություն և զարգացում»-IRD ընկերության, «Միացյալ մեթոդիստների օգնության կոմիտե»-ի /UMCOR/, ինչպես նաև ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի հետ, որոնք օգնում են կազմակերպության շահառու երեխաներին` պարբերաբար տրամադրելով մարդասիրական օգնություն: