<Կամավորները դեպի Հայաստան>

 

2015 թ. փետրվարի 28-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնտեբելո քաղաքում տեղի ունեցավ <Կամավորները դեպի Հայաստան> միջոցառումը, որը կազմակերպվել էր Մոնտեբելոյի <Հայկական մշակույթի հիմնադրամ>-ի ջանքերով:
Միջոցառման նպատակն էր՝ խթանել կամավորական աշխատանքները Հայաստանում, Արցախում, Ջավախքում և ամրապնդել կապերը սփյուռքի և հայրենիքի միջև:
Միջոցառմանը հրավիրված էին ուսանողներ ԱՄՆ-ի հայկական ավագ դպրոցներից, երիտասարդական կազմակերպություններից, <Հայ ուսանողների միություն>-ից:
Դահլիճը կահավորված էր համագումարների անցկացման ձևաչափով և յուրաքանչյուր ոք ուներ իր սեփական տաղավարը, որտեղից կարողացավ ներկայանալ մասնակիցներին: Մասնակիցներին տրամադրվել էր նաև հատուկ տաղավար, որտեղից ցանկացողները կարող էին հանդիսատեսին ներկայացնել կամավորության իրենց առաջարկները և հնարավորությունները:
Միջոցառմանը <Ընտանիք> մանկապատանեկան սեղծագործական կենտրոնի հետ ներկայացված էր նաև <Ընտանիք> ԲՀԿ-ի և ՀՀ ԿԳՆ <Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան> ՊՈԱԿ-ի գործունեությունը:
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ը ցուցահանդեսին ներկայացնում էր կամավոր Վարուժ Բադումյանը ԱՄՆ-ից:
Պարոն Բադումյանը հաղորդել է. <Մենք ականատես եղանք մի հիանալի նախաձեռնության, որը կազմակերպվել էր Մոնտեբելոյի <Հայկական մշակույթի հիմնադրամ>-ի կողմից: Մասնակիցներից շատերը մեծ հետաքրքրվածությամբ և ոգևորվածությամբ ծանոթացել են <Ընտանիք> ՄՊՍ կենտրոնի ազգային ավանդույթների և մշակույթի պահպանմանը նպաստող գործունեությանը և կարևորել են նմանատիպ միջոցառումների դերը հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ամրապնդման գործում>: 
                                                                                         <Ընտանիք> ՄՊՍԿ ՊՈԱԿ-ի
 
                                                                                                                                                                    անգլերենի խմբավար՝ Մ. Գևորգյան