<Կյանքը թատրոն է…>

Թատրոնի միջազգային օրվան էր նվիրված ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունցած ‹Կյանքը թատրոն է…› միջոցառումը, որն իր շուրջն  էր համախմբել  բազմաթիվ թատերասերների, արվեստի ու մշակույթի գործիչների: 
Կենտրոնի սաները բեմը ձևավորել էին տոնին համահունչ. յուաքանչյուր ետնավարագույր իր գունային լուծումներով, լացող ու ծիծաղացող դիմակներով ներկայացնում էր մեկ խորհրդանշական պատկեր, որտեղ արտացոլված էր  կյանքի ու թատրոնի  համադրումը:  
Թատերական արվեստի խմբակի սաների կողմից ազատ,  անկաշկանդ բեմական  խաղով ցուցադրվեց իրական կյանք պատկերող տեսարան, որը   աշխուժություն  ու լիաթոք ծիծաղ   առաջացրեց հանդիսատեսի մոտ: 
Այնուհետև պոեզիայի թատրոնի խմբակի սաները ներկայացրեցին հայ թատրոնի տարեգրության պատմությունը՝ սկսած վաղնջական ժամանակներից: Միջոցառման  ընթացքում հիշեցին և սահիկահանդեսի միջոցով ցուցադրեցին թատրոնի երախտավորներին, լսեցին հետաքրքրաշարժ պատմություններ նրանց մասին: 
Կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանը գոհունակության խոսքեր հղեց պատանի <դերասաններին>, շնորհավորեց ներկա գտնվող թատրոնի նվիրյալներին՝ թատրոնի միջազգային օրվա առթիվ, մաղթելով նրանց բեղուն ստեղծագործական աշխատանք և նորանոր հաջողություններ: 
Օրը հագեցած էր բեմական ուրախ տրամադրությամբ: Ներկաներն իրենց հետ տարան այն գեղեցիկ ու լավ տպավորությունները, որ ստացան <Կյանքը թատրոն է…, իսկ մենք ՝դերասաններ> միջոցառումից:
 
Մ. Խաչատրյան