Հագուստի մոդելավորում

Ծրագիրը նախատեսված է 10-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման  տևողությունը՝ 2 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 8-12 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
- 1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Խմբասենյակում ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ կարի եզրակարող և ասեղնագործող մեքենաներ, մանեկեններ (նմուշօրինակ), ուսումնական նյութեր և  այլ անհրաժեշտ պարագաներ:
Հագուստի մոդելավորման խմբակում սաները սովորում են կատարել համապատասխան չափումներ, գրանցել դրանք, հագուստի նախագծման համար կատարել անհրաժեշտ հաշվարկներ, գծել էսքիզներ, նախագծել, կատարել գծագրերի փոփոխություններ և ստանալ ձևանմուշ:
Ինքնուրույն կատարել չափափորձումներ, հագուստի տվյալ տեսակին համապատասխան ընտրել նյութեր, գնահատել դրանց որակը և հատկությունները, կատարել հագուստի մասնիկների ձևում, կարել ամբողջական հագուստ, վերացնել հագուստի թերությունները,  կատարել հագուստի հարդարման գործողություններ, պահպանել անվտանգության կանոնները: 
Սաները պարբերաբար ցուցադրում են իրենց մոդելավորած և կարած հագուստները, կենտրոնի այլ խմբակների և միջոցառումների համար կարում են համապատասխան զգեստներ:            
 
Ուսուցման արդյունքը.
 
Կանացի, տղամարդու և մանկական հագուստների կարում, նորոգում, ձևափոխում:
Տարբեր տեսակի անհամաչափությունների վերացում:
Հագուստի ձևարարական աշխատանքների, կարելու  կարողությունների  ձեռքբերում:
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: