Գոբելենագործություն

                          
 
Ծրագիրը նախատեսված է 6-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման տևողությունը՝ 3-4 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 7-15 սան:
Պարապմունքների անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով:
Խմբասենյակում ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված են բարենպաստ պայմաններ, արհեստանոցը հագեցած է անհրաժեշտ գործիքներով և պարագաներով:
Գոբելենագործության խմբակում սաները սովորում են նախապատրաստել աշխատատեղը,  ճիշտ օգտագործել աշխատանքային գործիքները, ընտրել զարդանախշեր և զարդապատկերներ, գծագրել էսքիզներ, էսքիզները արտատպել կտորի վրա, շտկել թերությունները, կատարել վերջնամշակում՝ պահպանելով անվտանգության կանոնները:
Ուսումնառության ընթացքում սաները  ծանոթանում են հայ և օտարազգի ճանաչված վարպետների ստեղծագործություններին,  ազգային պատմամշակութային ակունքներին, գոբելենային արվեստի պատմությանը, հայկական և ֆրանսիական գոբելենների առանձնահատկություններին և զարդանախշերին:
 
Ուսուցման արդյունքը.
 
Էսքիզի մշակման և նրանից ճիշտ օգտվելու կարողություն:
Տարբեր զարդանախշերով և զարդապատկերներներով գոբելեն աշխատանքների՝ պանոնների, տակդիրների, սփռոցների պատրաստման կարողությունների ձեռքբերում:
Աշխատանքի թերությունների բացահայտման և շտկման ունակությունների  ձեռքբերում: 
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: