Ստեղծագործական լրագրություն

Ծրագիրը նախատեսված է 13-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման տևողությունը՝ 2 տարի:
Խմբակում սովորողների թիվը՝ 8-15 սան:
Պարապմունքների անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
- 1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6-8 դասաժամ:

Խմբասենյակը հագեցված է ժամանակակից տեխնիկայով՝ ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համակարգիչ, պրոյեկտոր և այլ անհարժեշտ պարագաներ, որոնք կնպաստեն ուսուցումը նպատակային կազմակերպելու, դեռահասներին տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ հաղորդելու, նրանց մասնագիտական որակավորումն ապահովելու համար:
Ուսումնական ծրագրի շրջանակներում դեռահասները առնչվում են ժուռնալիստիկայի հիմունքներին և տեսությանը, տեղեկատվական ժանրերին, ծանոթանում են հաղորդակցման, տեղեկատվության ընկալման, մշակման և հաղորդման առանձնահատկություններին, տարբեր իրավիճակներում ճիշտ դրսևորվելու ունակություններին:
Դասապրոցեսի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում դեռահասների մասնագիտական (և ոչ միայն մասնագիտական) գիտելիքների հարստացմանը, աշխարհայացքի ձևավորմանը, մտահորիզոնի ընդլայնմանը, բնատուր ձիրքի դրսևորմանը։
Ստեղծագործական լրագրության խմբակի սաները լուսաբանում և իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում կենտրոնում կազմակերպվող միջոցառումներին:

Ուսուցման արդյունքը.

• Հաղորդակցման և աշխարհընկալման, դիմացինին լսելու, հասկանալու, մտածված պատասխան տալու կարողությունների ձեռքբերում:
• Լրագրային ժանրերի տարատեսակների իմացություն և տարբերակում:
• Լրագրության հիմնական սկզբունքների հետ ծանոթացում, տիրապետում:
• Ձեռք բերած տեղեկատվության օբյեկտիվ լուսաբանման կարողությունների ձեռքբերում:
• Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
• Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: