«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպություն

«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպություն
 
Նախագահ` հոգեբանական գիտությունների թեկնածու` Քնարիկ Ահարոնյան
Խորհրդի անդամներ`  
            Արթուր Մինասյան
            Սվետլանա Պետրոսյան
            Արմինե Մելքոնյան
Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ`
            Անահիտ Մանուկյան
            Սոնա Սահակյան
            Մուրադ Թորոսյան
Կամավոր հիմունքներով աշխատակիցներ`  35  մանկավարժ, 11  սպասարկող անձնակազմ:
 

«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1990թ. և առաջիններից էր հետաղետյալ Գյումրի քաղաքում, որ ձեռնամուխ եղավ դեռահասների հիմնահարցերով զբաղվելուն:

Կազմակերպության առաքելությունն է`

  • նպաստել ծնողազուրկ, հաշմանդամ, սոցիալապես անապահով, հատուկ դժվարություններ ունեցող և բազմանդամ ընտանիքների երեխաերի բարոյա-հոգեբանական վիճակի վերականգնմանը
  • զարգացնել նրանց ստեղծագործական ունակությունները
  • ստեղծել հնարավորություն մասնագիտական կողմնորոշման համար
  • նպաստել ազգային արհեստների, հայ հնագույն և հարուստ մշակութային ժառանգության պահպանմանը
  • ցուցաբերել բարոյական և նյութական օժանդակություն սահմանափակ կարողություններով երեխաների ընտանիքներին
  • ընդգրկել ուսուցողական խմբակներում հաշմանդամության տարբեր աստիճան ունեցող երեխաներին
  • մասնագիտական հմտությունների և կարողությունների, ինչպես նաև բիզնես դասընթացների շնորհիվ ստացած գիտելիքների կիրառմամբ խուսափել ապագա  գործազրկության խնդրից
  • օգնել հաղթահարելու առօրյա դժվարությունները
  • կազմակերպել երեխաների ամառային հանգիստը Վանաձորի «ՙԱրբանյակ» ճամբարում
  • կազմակերպել ցուցահանդեսներ, գեղարվեստական, ազգային և հոգևոր տոներին նվիրված միջոցառումներ

Արհեստի և արվեստի նկատմամբ սերն ու ձգտումը, մատաղ սերնդին նոր շունչ կհաղորդի և կնպաստի դարերից եկած բացառիկն ու արժեքավորը պահպանելու, բացահայտելու և զարգացնելու:
Հաշվի առնելով Հայաստանի, հատկապես Գյումրի քաղաքի ներկայիս սոցիալ-տնտեսական պայմանները` Ճգնաժամ, գործազրկություն, աշխատատեղերի բացակայություն, առավել ևս կարևորվում է պատանիներին ժամանակի պահանջներին համապատասխան մասնագիտություն ուսուցանելու խնդիրը:

 Կազմակերպությունը ունի կրթական ծրագրեր իրականացնելու բազմամյա փորձ։ Կենտրոնում ուսուցանվող մասնագիտություններին տիրապետելով սաներին կընձեռնվի հնարավորություն տեղական հումքի օգտագործմամբ, ոչ  մեծ և առանձնահատուկ ներդրումներով աշխատատեղ կազմակերպելու և լուծելու սոցիալական որոշ խնդիրներ:   
1991 թվականին` ՀՀ կրթության և գիտության   նախարարությունը և «Ընտանիք» ԲՀԿ-ն համատեղ  ստեղծել են «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն` պետական ոչ առևտրային կազմակերպություն, Գյումրի քաղաքի դեռահասների բազմաբովանդակ ուսուցման և զբաղվածության  ապահովման նպատակով: /մանրամասները`«Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ/

2009թ-ից  <Ընտանիք> ԲՀԿ-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ ստեղծել է  <Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակն է պատրաստել ժամանակի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ և արհեստավորներ: /մանրամասները http://www.gyumriusumnaran4.am/