You are here

«Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու շնորհալի սաները շարունակում են այցելությունները Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ համայնքներ

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի միջոցառումների շրջանակում «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու շնորհալի սաները շարունակում են այցելությունները Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ համայնքներ։

Շիրակի մարզի Իսահակյան համայնքի դեռահասների համար անցկացվեց ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման վարպետաց դասեր։

Դեռահասները հետաքրքրությամբ մասնակցեցին՝ փայտարվեստի, թաղիքագործության, կարպետագործության, ուլունքագործության, գոբելնագործության, ասեղնագործության, կավագործության, վիտրաժային նկարչության, մանրանկարչության, կվիլիգի դասերին: Կենտրոնի մանկավարժները դեռահասներին ծանոթացրեցին մասնագիտությանների ինչպես պատմությանն, այնպես էլ կիրառման տեխնիկային: Վերջիններս կետրոնի մանկավարժների և շնորհալի սաների օգնությամբ հետաքրքիր աշխատանքներ կատարեցին:

Համայնքային այցերը շարունակվում են։

15/09/2022