You are here

«Նորաձևության և ոճի սահմանում» խորագրով հագուստի ցուցադրություն

Տարբեր ազգերի նորաձևությունը մեկ հարթակում՝ «Ընտանիք» կենտրոնի հագուստի մոդելավորման խմբակի սաները Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնին նվիրված՝ ցուցադրեցին իրենց ձեռքով կարած հագուստներ։ Սաները տեսասահիկի միջոցով ներկայացրին աշխարհի ազդեցիկ գործարար կանանց ստեղծած բրենդների առանձնահատկությունները, նորաձևության աշխարհի գաղտնիքներն ու  ոճի սահմանումները։ Խմբակի հագուստների նոր հավաքածուն ներառում էր  ոճային ձևածքներով ինչպես ազգային, այնպես էլ այլազգերի հագուստները, տարազները: Հավաքածուն սաները իրենք կրեցին, ցուցադրեցին և ներկայացրին դրանց առանձնահատկությունները։

25/04/2023