Աշակերտ Աննա Գիլոյան. «Ինձ շատ գրավեց արվեստի այս ճյուղը՝ գեղանկարչությունը։ Այն թույլ է տալիս մարդուն ազատ արտահայտել և թղթին հանձնել զգացմունքները։ Առաջարկում եմ նմանօրինակ դասընթացներ շատ կազմակերպել, քանի որ դրանք երեխաներին տալիս են ընդհանուր զարգացվածություն արհեստի և արվեստի մեջ»։
Աշակերտ Զարուհի Չախոյան. «Ես ընտրեցի խեցեգործությունը։ Ինձ շատ դուր եկավ կավի հետ աշխատանքը, որը կարծես հանգստություն է տալիս հոգուն։ Սովորեցի պատրաստել տարբեր իրեր։ Ցանկալի է, որ նմանատիպ խմբակներ գործեր նաև մեր գյուղում և երեխաները մասնակցեին տարբեր մասնագիտություններ ուսուցանող խմբակների»։
14/04/2018