Հոկտեմբերի 18-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Ուլունքագործության ինքնատիպությունը» խորագրով ցուցահանդես՝ ուլուքագործության խմբակի սաների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին ծնողներ, մանկավարժներ և սաներ:
Ցուցահանդեսի մասնակիցները ներկայացրին ուլունքագործության ստեղծման պատմությունը, տեղեկություններ հաղորդեցին արվեստի տարբեր բնագավառներում ուլունքի կիրառելիության վերաբերյալ:
Ցուցադրության էին ներկայացված խմբակի սաների կատարած աշխատանքները`վզնոցներ, թևնոցներ, մատանիներ, կախազարդեր, օձիքներ, բնությունը պատկերող և տարբեր բնագավառներում օգտագործվող իրեր: Ներկաները հաճույքով դիտեցին սաների ստեղծած աշխատանքները, հայտնեցին իրենց վերաբերմունքն ու դրական կարծիքը:
Հ. Մաղաքյան
20/10/2018