Նոյեմեմբերի 30-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնում տեղի ունեցավ արծաթագործության խմբակի սաների պատրաստած աշխատանքների ցուցադրություն և «Արծաթագործությունը որպես հայկական մշակույթի տարր» խորագրով բաց դաս:
Միջոցառման նպատակն էր կարևորել արծաթագործությունը՝ որպես ազգային մշակույթի պահպանման միջոց, խթանել սաների ստեղծագործելու, ինքնուրույն աշխատելու, հետազոտական կարողությունների զարգացմանը:
Դասի ընթացքում սաները ներկայացրեցին իրենց ուսումնասիրած և հավաքագրած տեղեկությունները Հայաստանում արծաթագործության զարգացման պատմության վերաբերյալ, անդրադարձան հայկական արքունիքում արծաթյա զարդերի նշանակությանն ու կիրառությանը և կատարեցին ցուցադրակաքն գործողություններ արծաթագործության մեջ օգտագործվող հիմնական գործիքներով՝ գլոցման, լարաձգման, փայլեցման սարքերով:
Դասի ավարտին ներկաները դիտեցին նաև խմբակի սաների պատրաստած զարդերի և տարբեր իրերի ցուցադրություն և բարձր գնահատեցին նրանց մասնագիտական կարողություններն ու հմտությունները:
Ա. Մարտիրոսյան