Դեկտեմբերի 19–ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում տեղի ունեցավ «Քանի լեզու գիտես այնքան մարդ ես» խորագրով բաց դաս-միջոցառում:
Բաց դասի նպատակն էր նպաստել անգլերեն բանավոր խոսքի զարգացմանը, խթանել լեզուների նկատմամբ հետաքրքրությունը:
Միջոցառումը սկսվեց պարարվեստի խմբակի սանի ելույթով: Կարևորելով լեզուների իմացությունը ճանաչողական կարողությունների զարգացման գործում, անգլերենի խմբակի սաները ներկայացրեցին օտար լեզուների և մայրենիի յուրահատկությունները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ լեզուների գործածության վերաբերյալ: Բաց դասի ընթացքում հնչեցին անգլերեն և հայերեն բանաստեղծություններ ու ասույթներ, որը զուգորդվեց սահիկահանդեսի ցուցադրմամբ:
Բաց դաս-միջոցառմանը յուրօրինակ երանգ հաղորդեցին երգարվեստի խմբակի սաների տարբեր լեզուներով հնչած ստեղծագործությունը և ջութակի կատարումը:
Ն. Մովսիսյան
24/12/2018