You are here

«Ընտանիք» կենտրոն. բաց դաս սիրված դերասան Գնել Սարգսյանի մասնակցությամբ

Նոյեմբերի 6-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի թատերական արվեստի խմբակի խմբավար Վիգէն Թանաշեանի նախաձեռնությամբ սիրված դերասան և ռեժիսոր Գնել Սարգսյանի կողմից անցկացվեց բաց դաս:
Դասի անցկացման հիմնական նպատակը ոչ միայն դերասանի հետ հանդիպումն էր, այլև նրանից վարպետության դասեր վերցնելը, տարբեր գաղափարներ քաղելը, փորձի յուրացումը: Դասի ընթացքում դերասանը խոսեց թատերական արվեստի պատմության մասին, հետևեց սաների «Երաժշտության ձայնը» խորագրով թատերական ներկայացման փորձերին, արտահայտեց իր դրական կարծիքը ապագա դերասանների դերակատարման մասին: Սաները առիթը բաց չթողեցին և տարաբնույթ հարցերն ուղղեցին Գնել Սարգսյանին թատերական արվեստի, դերասանի մասնագիտության, թատրոնի առկա հիմնախնդիրների մասին: Քննարկվեց նաև սաների թատերական ասպարեզ մուտք գործելու հիմնական քայլերը:
 
Վ.Թանաշեան
 
 
 
 
 
 
 
 
    
19/11/2019