You are here

«GOLDEN VOICE» -ում Հայաստանը կներկայացնեն «Ընտանիք» կենտրոնի սաները

 
ԿԳՄՍՆ  «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Նորայր Հակոբյանն ու Կարինե Տիգրանյանը մասնակցության հրավեր են ստացել  սույն թվականի հունիսի 28-ին Մալթայում կայանանալիք ամենամյա միջազգային «GOLDEN VOICE»  պատանի երաժիշտ-կատարողների մրցույթին, որը տեղի կունենա օնլայն հարթակում:
Հեղինակավոր մրցույթին մասնակցում են երաժիշտ-կատարողներ աշխարհի  շուրջ երեք տասնյակ երկրներից:
Հաջողություն ենք մաղթում կենտրոնի երգարվեստի խմբակի ղեկավար Արևիկ Թանաշեանին ու նրա սաներին, վստահ լինելով, որ մեր  Եռագույնը կդիրքավորվի բարձր հարթակում:
Աննման Մինասյան
  
11/06/2020