You are here

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մշտապես հայեցի դաստիարակություն ու կրթություն փոխանցող օղակ

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մշտապես հայեցի դաստիարակություն ու կրթություն փոխանցող օղակ է․․․

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի շրջանակներում Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի սաներն ու մանկավարժները նույնպես ընդգրկվեցին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի անցկացրած վարպետության դասերին: Ընտանիք ՄՊՍ և Ջավախքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնների միջև համագործակցության շղթան, տարիների գործընկերությունը վերածել է մտերմության ու ընտանեկան ջերմ միջավայրի, որտեղ մեր հայերնակից սաներն ու մանկավարժները ջանք ու եռանդ չխնայեցին ներդնելու իրենց կարողություններն ու կիսվել հմտություններով: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի մանկավարժներն ևս ոգևորված վարպետաց դասերով, միացան սաներին ու փորձեցին իրենք էլ սովորել, հմտանալ արվեստի ճյուղերում, ինչն անշուտ հետագայում օգնելու է սովորածը իրենց մեթոդական ձեռնարկներում ներառել։ ԵԿ-տնօրեն Կարինե Թադևոսյանը Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի սաներին ծանոթացրեց Ախալքալաքի ժողովրդական ավանդույթների, ու մշակութային ժառանգությանը, որը ներկայացված է կենտրոնի ցուցասրահում: Ախալքալաքի ԵԿ-ում՝ բանախոս, հայոց պատմության ուսուցիչ Աշոտ Մելքոնյանը հյուրերին ներկայացրեց նաև Ջավախքի պատմությունը։ Երկու կենտրոնների պատասխանատուները՝ Կարինե Թադևոսյանն ու Սվետլանա Պետրոսյանը միմյանց փոխանցեցին իրենց սաների ձեռքի աշխատանքներն, ինչն ամենամնայունն է ու արժեքավորը: Միասին, արվեստի ճյուղերի նրբություններին տիրապետեցին, միասին էլ ավանդական շուրջպար բռնեցին

01/11/2021