You are here

«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը՝ ««Ընտանիք» -ն անիվների վրա» ծրագրի շրջանակներում Ամասիայի դեռահասների համար վարպետության դաս անցկացրեց

«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը՝ ««Ընտանիք» -ն անիվների վրա» ծրագրի շրջանակներում Ամասիայի դեռահասների համար վարպետության դաս անցկացրեց

«Ընտանիք» կենտրոնի՝ ուլունքագործության, ասեղնագործության, թաղիքագործության, գորգագործության, մանրանկարչության, վիտրաժային նկարչության, կավագործության ու պարարվեստի խմբակների հմուտ մանկավարժներն, վարպետության դասերը սկսեցին Ամասիայի դեռահասներին արվեստի ու արհեստի հնագույն ճյուղերի պատմությունները ներկայացնելով: «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի խմբակների անցկացրած վարպետության բոլոր դասերը մշտապես անցնում են հետաքրքիր ու տարբերվող մոտեցումներով: Վարպետության այս դասերը նաև համայնքների կրթամշակութային հաստատությունների դեռահասների համար կենտրոնի կողմից ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման նպատակ ունեն։ Մանկավարժների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ոչ միայն դեռահասներն, այլև կրթամշակութային հաստատությունների մանկավարժներն մեծ ոգևորությամբ մասնակցեցին վարպետության դասերի գործնական աշխատանքներին: Կենտրոնի խմբակների շնորհալի սաներն էլ իրենց հերթին կենտրոնում ձեռք բերած գիտելինքերը փոխանցեցին հասակակիցներին: «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ևս մեկ օրն անցավ դեռահասներին ազգային արժեքները լավագույնս ներկայացնելով ՝ արտադպրոցական կրթության միջոցով:

23/11/2021