«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մայիսի 17-ին տեղի ունեցավ «Նկարում ենք բոլորս» խորագրով ուսուցողական դաս-ցուցահանդես։ Գեղանկարչության խմբակի սաներն ընտանիքի օրվան նվիրված «Նկարում ենք բոլորս» խորագրով ուսուցողական դասին ներկայացրեցին հայ և համաշխարհային արվեստագետների նկարչական նորագույն տեխնոլոգիաները՝ տեսանյութերի, մասնագիտական գրականության միջոցով ներկաներին ծանոթացրեցին վերջիններիս աշխատանքային գործունեությանը։ Ուսուցողական դաս ցուցահանդեսին սաները կարևորեցին ընտանիքի դերը որպես պետության ամրության հիմք։ Արժևորեցին և ներկայացրեցին նկարչության դերն ու կարևորությունը իրենց գեղագիտական դաստիարակության գործում։ Դասի միջոցով մասնակիցներին ներկայացվեց այլընտրանքային նկարչությունը տեխնիկական տարբեր միջոցներով։ Ստեղծագործական աշխատանքներում սաներն արտացոլեցին օրինակելի ընտանիք ունենալու իրենց պատկերացումները։ Մասնակից սաների պատրաստի աշխատանքները ցուցադրվեցին «Ընտանիք» կենտրոնում։
17/05/2021