You are here

Պարի միջազգային օրվան նվիրված համերգ

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական  կենտրոնի պարարվեստի խմբակների  սաների մասնակցությամբ  տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված պարի միջազգային օրվան։ Մջոցառմանը մասնակցեցին պարարվեստի  խմբակների   55 սաներ: Միջոցառման նպատակն էր արժևորել պարարվեստի դերն ու նշանակությունը հայ մշակույթի պահպանման և  տարածման գործում: Սաների մոտ դաստիարակել մեծ բեմերում ներկայանալու պատասխանատվություն:

Սաները նախ ներկայացրեցին պարարվեստի հազարամյակների պատմությունը, այնուհետև մասնահատուկ անդրադարձան հայկական պարարվեստի փառահեղ ուղուն ու մեծերի կյանքին։ 

Հայ երաժտական ձևավորմամբ,  դեռահասները ներկայացրեցին Հայկական ազգային և ժողովրդական պարեր: Միջոցառումը առիթ հանդիսացավ, որ մասնակիցները կարողանան գիտակցել Հայկական մշակույթի մեջ ազգային և ժողովրդական պարեր պահպանումը, ինչպես նաև պարարվեստի ոլորտում նոր գիտելիքների տիրապետմանը:

 

29/04/2021