«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բեմում ներկայացման պրեմիերա էր՝ թատրոնի միջազգային օրվան նվիրված։ Թատերական խմբակի սաները նախ ներկայացրեցին համաշխարհային թատրոնի զարգացման հազարամյակների պատմությունը, այնուհետև մասնահատուկ անդրադարձան հայկական թատերարվեստի փառահեղ ուղուն ու թատրոնի մեծերի կյանքին։
Գունեղ ու վառ կերպարներով՝ համեմված երաժտական ձևավորմամբ, դեռահասները մարմնավորեցին մեծն Թումանյանի գործերից՝ «Բարեկենդանն» ու «Կիկոսի մահը»։ Միջոցառումը առիթ հանդիսացավ, որ մասնակիցները ևս մեկ անգամ արժևորեն թատրոնի դերն ու նշանակությունը սերունդների դաստիարակման գործում։
29/03/2021