You are here

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները մասնակցեցին Չեխիայի Լիդիցե քաղաքում «Ռոբոտը և արհեստական բանականությունը» խորագրով արվեստի տարբեր ճյուղերի միջազգային մրցույթ-ցուցահանդեսի

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները մասնակցեցին Չեխիայի Լիդիցե քաղաքում «Ռոբոտը և արհեստական բանականությունը» խորագրով արվեստի տարբեր ճյուղերի միջազգային մրցույթ-ցուցահանդեսի

 

Մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված էր ավելի քան 80 երկրի, շուրջ 25000 աշխատանքներ:

Գեղանկարչության, մանրանկարչության, բատիկայի, կվիլինգի, վիտրաժային նկարչության, փայտարվեստի, հագուստի մոդելավորման, խեցեգործության, թաղիքագործության և արծաթագործության խմբակների 23 աշխատանքներ, որոնք ընտրվել են կենտրոնի մասնագիտական հանձնաժողովի կողմից, ուղարկվեցին Չեխիայի Հանրապետություն։

Ցուցահանդեսի մասնակիցները համախմբվում են հումանիզմի գաղափարի շուրջ՝ կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաները ոչ թե ընդդեմ, այլ հանուն մարդկությանը ծառայեցնելու անհրաժեշտությունը։

Կենտրոնի դեկորատիվ և կիրառական արվեստի խմբակների աշխատանքները համակարգող Անահիտ Մանուկյանը ներկայացնում է մրցութային գործերը․«Ուղարկված ստեղծագործությունները մարդկանց օգնող տարբեր ռոբոտներ են, մասնավորապես՝ բատիկայի խմբակի ներկայացրածը մաքրում է շրջակա միջավայրը, կվիլինգինը՝ այգի մշակող և ծաղիկներ աճեցնող է, վիտրաժային նկարչությանը՝ սոված կենդանիներին կերակրող, փայտարվեստինը՝ երեխաների ինտելեկտը զարգացնող, հագուստի մոդելավորմանը՝ մանուկներին զբաղեցնող, թաղիքագործությանը՝ բուրդ մանող, արծաթագործությանը՝ տարածքն ականազերծող, խեցեգործությանը՝ մարդկանց օգնող ոստիկան-ռոբոտ է»։

19/01/2021