You are here

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը Մեղրաշատ համայնքում

Մեղրաշատը Ամասիայի տարածաշրջանի սահմանամերձ համայնքներից է, քիչ թվով աշակերտներ ունի, որոնց համար խիստ դժվար է հասնել մարզկենտրոն, հաճախել արհեստի, արվեստի մասնագիտական դասերի: ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը տարիներ շարունակ լրացնում է նման համայնքներում արտադպրոցական կրթության բացը, ծրագիրը նպաստում է ազգային արհեստների և արվեստի տարածմանն ու պահպանմանը, ուղղորդում դեռահասներին մասնագիտական կողմնորոշման հարցում, խթանում մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, բացահայտում շնորհալի դեռահասներին։ Կենտրոնի կողմից կազմակերպված ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման դասերին դեռահասները սիրով մասնակցեցին, հաղորդակից դարձան ազգային մշակույթին, սովորեցին արհեստի ու արվեստի ճյուղերի հմտություններն ու հետաքրքիր աշխատանքներ կատարեցին կենտրոնի մանկավարժների և շնորհալի սաների օգնությամբ:

Մասնագիտական դասերն օգնեցին բացահայտելու համայնքում սովորող աշակերտների նախընտրելի մասնագիտությունները, սեփական ներուժն ու կարողությունները:

Համայնքային այցերը շարունակվում են։

07/10/2022