You are here

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը Գտաշեն համայնքում

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մասնագիտական կողմնորոշման, վարպետաց դասերը սահմանամերձ Գտաշեն համայնքում մեկնարկեց հարգանքի տուրքի արարողությամբ: Գտաշենի միջնակարագ դպրոցի և «Ընտանիք» կենտրոնի դեռահասները աղոթքով և մոմավառությամբ հարգեցին արցախյան 44-օրյա պատերազում իրենց կյանքը հայրենիքին զոհած հերոսների հիշատակը:

Սահմանամերձ գյուղի դպրոցում քիչ թվով աշակերտներ են սովորում, վերջիններիս համար անցկացվեց ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման, վարպետաց դասեր։ Շատ մասնագիտություններ դեռահասների համար նորություն էին: Առաջին անգամ զբաղվեցին թաղիքագործությամբ, կարպետագործությամբ, ծանոթացան վիտրաժային նկարչության, կավագործության կատարման տեխնիկային:

Ժողովրդական արվեստը միշտ եղել է առաջին հերթին կենցաղային արվեստ։ Իսկ նրա տեխնիկան, ավանդույթները, գեղարվեստական յուրօրինակ կառուցվածքն ուսումնասիրելու համար հրամայական է աշխատել առօրյա կյանքում օգտակար ու անհրաժեշտ իրերի հետ։

Համայնքային այցերը շարունակվում են։

18/10/2022