You are here

«Կամրջելով կրթությունն ու աշխատաշուկան»

Փափուկ հմտություններ խմբակի սաներն այցելեցին «Լենտեքս» ՍՊԸ արտադրամաս, որտեղ տեղի ունեցավ հանդիպում: «Կամրջելով կրթությունն ու աշխատաշուկան» խորագրով քննարկում-վարպետաց դասի նպատակն էր օգտագործել տվյալագիտության և վարքաբանության ամբողջական ներուժը` փաստահենք քաղաքականություններ մշակելու, կրթությունն ու աշխատաշուկան կամրջելու հեռանկարի ուրվագծում, երիտասարդների շրջանում գործազրկության հաղթահարում` նրանց օգնելով պատրաստվել աշխատաշուկա մուտք գործելուն և ավելի տեղեկացված որոշումներ կայացնելուն, ծանոթանալ արտադրամասի գործունեությանը, արտադրանքի ծավալներին, շուկայում դրա իրացմանը:

Ծրագրի շրջանակում դեռահասներին ներկայացվեց մարքեթինգային ճկուն քաղաքականության շնորհիվ ձեռնարկության հզորացման հետագիծը, հաջողության հասնելու գաղտնիքները, հնարավորություն ընձեռվեց արտադրության ենթաբաժիններում նաև ակտիվ մասնակիցը դառնալ տարբեր արտադրամասերում գործող սարքավորումների շահագործման գործընթացին՝ արդեն ծանոթ լինելով աշխատատեղի ճիշտ կազմակերպմանը։ «Ի՞նչ է աշխատաշուկան», «Արտադրող-սպառող գրագետ համագործակցություն», «Թիմում կազմակերպված և արդյունավետ աշխատելու ունակություններ» թեմաները դարձան խթան հետագայում աշխատանք գտնելու հնարավությունների բացահայտմանը՝ նրանց օգնելով պատրաստվել աշխատաշուկա մուտք գործելուն և ավելի տեղեկացված որոշումներ կայացնելուն։

Կենտրոնի սաների մասնագիտական հիմնարար գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը կհամարվի աշխատաշուկա մուտք գործելու երաշխավորված արտոնագիր։

28/02/2024