You are here

«Սանրվածքների դասակարգում» խորագրով բաց

Ի՞նչպես ճիշտ ընտրել սանրվածքը և ինչքանո՞վ է վարսավիրը կարողանում ճիշտ խորհուրդ տալ հաճախորդին սանրվածքի ընտրության հարցում։ Այս և այլ կարևոր թեմաների մասին կենտրոնի վարսավիրական արվեստի խմբակի սաները՝ «Սանրվածքների դասակարգում» խորագրով բաց դասին սաները խոսեցին սանրվածքների տեսակների մասին, դրանց առանձնահատկությունների, որոնք խիստ կարևորվում են հաճախորդի դիմագծերի, հանդերձանքի և իհարկե ճաշակի հետ։ Խմբակի տարբեր տարիքի սաները կարողացան գրագետ ներկայացնել դասը գործնական աշխատանքների միջոցով։ Մինչ պատրաստ կլինեին հաճախորդներն իրենց հետաքրքիր սանրվածքներով, սաներից մի քանիսը խոսեցին մազերը խնամելու, ներկելու, ներկանյութերի էսթետիկ առանձնահատկությունների և դրանց վնասակարության մասին։ Սաները ներկաբանության պատմության, կիրառության անվտանգության կանոնների ուսումնասիրություն էին կատարել և տեղում ցուցադրեցին ներկերի կիրառությունը բնական և արհեստական մազերի վրա։ Հետաքրքիր սանրվածքներ կատարած սաները ներկայացրին վարսահարդարման ընտրության, դրանց համապատասխանությունը հաճախորդի դիմագծերին, խոսեցին նաև ձեռք բերած մասնագիտական հմտությունների մասին։ Խմբավար՝ Լուսինե Եսայանը սաների հետ հարց ու պատասխանի միջոցով հանդիսատեսին ևս ներգրավվեց բաց դասին քննարկվող թեմաներում։ Միասին բացահայտեցին վարսավիրական արվեստի գաղտնիքները։

Բաց դասին ակտիվ մասնակցեցին ինչպես կենտրոնի խմբակների սաներն, այնպես էլ ծնողները, վերջիններս կիսվեցին նաև տպավորություններով։

«Շատ ուրախ ենք, որ մեր սաներն այսքան գիտելիքներ են ձեռք բերել, այն նաև լավագույն մասնագետի պատիվն է, ընկեր Եսայանը իսկապես մեր երեխաների համար ոչինչ չի խնայել անելու, ամեն գիտելիք ու գաղտնիքներ փոխանցել է։ Մենք այսօր վստահ ենք մեր երեխաները կենտրոնից դուրս կգան հարուստ գիտելիքների պաշարով»,- ասել են ծնողները։

Բաց դասին սաների պատրաստվածության մասին կարծիքն են հայտնել նաև կենտրոնի մանկավարժները, շեշտելով, որ բաց դասի միջոցով կարևորվեց ձեռք բերած մասնագիտական գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններն, ինչպես նաև այն փոխանցելու կարողությունը։

26/03/2024