You are here

«Ազգային դիմագիծ» խորագրով սեմինար Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում

«Հայի ուժը. Ազնավուր-100» խորագրով ծրագրի շրջանակում երաժշտական քոլեջում սեմինարն անցակացրեց երաժշտարվեստի ներկայացուցիչ, դասախոս, քոլեջի երգչախմբի ղեկավար Աննա Հովհաննիսյանը: Վերջինս կենտրոնի սաներին և քոլեջի ուսանողներին, ներկայացրեց տեսաֆիլմ և խոսեց ազնավուրյան երգերով սերունդների դաստիարակության, կրթության կարևորության, ազգային դիմագծի պահպանության մասին: Քոլեջում ցուցադրվեց նաև «Ընտանիք» կենտրոնի գեղագիտության, դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի խմբակների ձեռքի աշխատանքները, որոնց կատարողական տեխնիկայի, թեմատիկայի մասին ներկայացրեց գեղանկարչության խմբակի խմբավար՝ Արթուր Մուրադյանը: Գեղարվեստական համատեղ ելույթներով ամփոփվեց Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված բոհեմական մշակութային սեմինար-միջոցառումը:

17/05/2024