You are here

«Պատմության խճանկար» խորագրով սեմինար՝ «Հայի ուժը. Ազնավուր-100» ծրագրի շրջանակում

Շառլ Ազնավուրի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ։ «Պատմության խճանկար» խորագրով սեմինարը վարեց կենտրոնի գեղարվեստական մասի վարիչ՝ Էլիզա Ֆրանգուլյանը: Սաները ծանոթացան Հայաստանի Ազգային Հերոսի հայապահպանությանն ուղղված արշավին, հայ ժողովրդի դեսպանն աշխարհում, դարի արտիստի, մեր բոլորի կողմից այնքան սիրված Շառլ Ազնավուրի իր անկրկնելի վառ տաղանդին, բարությանը, որը հիացմունք էր առաջացնում ամբողջ աշխարհում։ Նա մարմնավորեց հայ ազգի ճակատագիրը, վերածնունդը, անկոտրում կամքը, աշխատասիրությունը, անպարտելիությունը։

Սաներին ներկայացվեց Շառլ Ազնավուրի կյանքի հետաքրքիր այն պատմությունները, որոնք առնչվում են հայաստանյան այցելությունների, ազգային և մշակութապահպան գործունեությանը: Ազնավուրն այն մարդն էր աշխարում, որ չգիտես բեմից զրուցում էր մեզ հետ, երգում, թե պարզապես ապրում բեմի վրա: «Ֆրանսիայում պոետները չեն մեռնում», մեծ շանսոնյեին հրաժեշտ տալու արարողության ժամանակ ասել էր, Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, իսկ տարիներ առաջ ահա թե ինչ է ասել ինքը Ազնավուրը. «Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, բայց մինչ այդ պետք է ապրել», մեծ հայի այս մտքերով ամփոփվեց «Պատմության խճանկար» խորագրով սեմինարը, որն հագեցած որ Ազգային հերոսի թողած մշակութային ժառանգության արժեքներով:

31/05/2024