You are here

‹‹Մանկության երազանքի գույները›› խորագրով հունիսմեկյան միջոցառում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը վառ գույներով ու բարձր տրամադրությամբ ‹‹Ընտանիք›› կենտրոնը սաների համար անցկացրեց ‹‹Մանկության երազանքի գույները›› խորագրով հունիսմեկյան միջոցառում: Սաները ‹‹Ընտանիք›› կենտրոնում, այնուհետև Գյումրու Աբովյան ճեմափողոցում մասնակցեցին Վորլդ Վիժն Հայաստանի Գյումրու տարծքային գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպած տոնական միջոցառումների շարքին: Մանկական զվարճալի համերգային ծրագրում ներառված էր՝ կավճանկարչություն, նկարչություն գիպսե պատկերների վրա, երաժշտական և պարային վառ կատարումներ, մուլտհերոսների հետ հետաքրքիր ժամանցային խաղեր և ինտերակտիվ շոու: Տոնական միջոցառմանը սաներն ակտիվ մասնակցեցին ծրագրի միջոցառումներին` միաժամանակ ի ցույց դնելով կենտրոնում ձեռք բերած կիրառական հմտությունները: Գյումրու երիտասարդական պալատում ցուցադրվեցին արցախցի փոքրիկների «Իմ հայրենիքի գույները» խորագրով նկարչական աշխատանքների ցուցահանդես: «Ընտանիք» կենտրոնի նկարչական խմբակների արցախցի սաները կտավին էին հանձնել արցախյան կարոտով, բայց հպարտությամբ հայրենիքի իրենց պատերացումները:

Բարձր տրամադրությունը փոքրիկներին տեղափոխել էր հեքիաթային աշխարհ, պարգևելով անհոգ ժպիտներ:

«Ընտանիք» կենտրոնի տնօրենությունը շնորհավորելով երեխաների պաշտպանության միջազգային օրը մաղթում է նրանց անամպ երկինք և խաղաղ մանկություն: Կարևորելով երեխաների ներդաշնակ դաստիարակության և զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովումն ու բարեկեցիկ պայմանների առկայությունը տնօրենությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահում նաև նրանց հավասար մասնակցությունը համայնքային կյանքին ու միջոցառումներին:

01/06/2024