You are here

«Ընտանիք» կենտրոնի սաների ցուցաբերած արդյունքներն ամառային որակավորման մրցաշարում

Հունիսի 13-ից 23-ը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սկսնակ և մարզական 4-րդ կարգ ունեցող թվով 12 սան մասնակցեցին Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցած ամառային որակավորման մրցաշարին:  
Մրցաշարի նպատակն էր կազմակերպել շախմատիստների հանգիստը, զարգացնել շախմատային և մարզական ունակությունները, բարձրացնել մարզական որակավորումը:
Շուրջ 82 շախմատիստ` տարբեր ուսումնական հաստատություններից և մարզադպրոցներից, մրցում էին լավագույն արդյունք ցուցաբերելու համար:
Շախմատի մարզադպրոցում տիրում էր լարված ու համառ պայքար: Արդյունքում «Ընտանիք» կենտրոնի սաներ` Համլետ Պետրոսյանը զբաղեցրեց 1-ին տեղ, իսկ Հրաչ Վարդանյանը` 2-րդ տեղ՝ լրացնելով 4-րդ մարզական կարգ և արժանալով պատվոգրերի։
Այս մրցաշարում կենտրոնի մասնակից 12 սանից 4-ը լրացրեցին նոր մարզական 4-րդ կարգ։
 
Ք. Մանուկյան
 
 
 
 
  
28/06/2017