You are here

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը Շիրակավան համայնքում

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը Շիրակավան համայնքում

Ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման դասերը Շիրակավանի միջնակարգ դպրոցի աշակերտների համար ևս անցկացվեց ջերմ և անմիջական շփման մթնոլորտում: «Ընտանիք» կենտրոնի մանկավարժները մինչ վարպետաց դասերի գործնական աշխատանքներին անցնելը, ներկայացրին արհեստի և արվեստի ճյուղերի պատմությունները, կիրառման տեխնիկան: Կենտրոնի՝ ուլունքագործության, ասեղնագործության, թաղիքագործության, կարպետագործության, մանրանկարչության, փայտարվեստի, վիտրաժային նկարչության, կավագործության խմբակների մանկավարժների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ոչ միայն դեռահասներն, այլև կրթական հաստատության ուսուցիչները մեծ ոգևորությամբ մասնակցեցին վարպետության դասերի գործնական աշխատանքներին:

Ծրագիրը նպաստում է ազգային արհեստների և արվեստների տարածմանն ու պահպանմանը, ուղղորդում դեռահասներին մասնագիտական կողմնորոշման հարցում, խթանում մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, բացահայտում շնորհալի դեռահասներին։ Շատերը կիսվեցին իրենց ձեռք բերած գիտելիքներով ու ցանկություններով, նշելով որ մասնագիտական կողմնորոշման դասերն օգնում են ճանաչել ազգային մշակույթն ու զբաղվել նախընտրած մասնագիտությամբ:

Համայնքային այցերը շարունակվում են։

07/10/2022