You are here

‹‹Ընտանիք›-ն անիվների վրա

ՀՀ ԿԳՆ Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում 2015 թ. հուլիսի 1-ից 11-ը իրականցվեց <‹‹Ընտանիք››-ն անիվների վրա> ծրագրի առաջին փուլը, որի ընթացքում   Շիրակի մարզի գյուղական համայնքների և Ջավախքի թվով 20 մասնագետների համար անցկացվեց   վերապատրաստման դասընթացներ: Ծրագրի նպատակն էր  կարևորել արտադպրոցական կրթության դերը, օգնել համայնքներում ստեղծելու ազգային արհեստի և արվեստի ուսուցողական մասնագիտական խմբակներ, նպաստել գյուղաբնակ դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը և կարողությունների զարգացմանը: Վերապատրաստումն իրականացվեց տեսական և գործնական զուգահեռ ուսուցմամբ, հատկապես արդյունավետ էր մասնագիտական խմբերում կազմակերպված գործնական աշխատանքները, որտեղ մանկավարժները ձեռք բերեցին իրենց համայնքների կարիքներին համապատասխան մասնագիտությունների դասավանդման վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ: Վերապատրաստման ընթացքում քննարկվեց  համայնքային հետազոտության իրականացման և կարիքների հայտնաբերման, դասավանդման մեթոդներ, կարևորվեց մասնագիտական կրթադաստիարակչական ծրագրերի և թեմատիկ  պլանների կազմման առանձնահատկությունները, քննարկվեց նաև անհատական և շերտավոր դասավանդման կարևորությունն արտադպրոցական կրթության գործընթացում:
Դասընթացների արդյունքն ամփոփվեց վերապատրաստվող և <Ընտանիք> կենտրոնի մանկավարժների  համատեղ կլոր-սեղան քննարկմամբ:  Հարցախույզների միջոցով վերապատրաստվող մանկավարժներն արտահայտեցին իրենց տպավորությունները և առաջարկությունները. նրանք անհրաժեշտ համարեցին վերապատրաստման դասընթացների կազմակերպումն՝ հուսալով ծրագրի շարունակականություն և  համայնքներում մասնագիտական խմբերի ձևավորում: 
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի մասնակից մանկավարժներին և նրանց   հանձնեց վերապատրաստման դասընթացների մասնակցության վկայական: 
Մանկավարժների ոգևորությունը մեծ էր. Նրանք կարևորեցին նմանատիպ ուսուցողական-կրթական ծրագրերի իրագործումը, որոնք կնպաստեն գյուղական համայնքներում ազգային արհեստի և արվեստի պահպանմանը, դեռահասների նպատակային զբաղվածության ապահովմանը:
 
Հ. Սարգսյան