Հետևեք մեզ.

Արծաթագործություն

Սովորողների տարիքային խումբը՝ 12-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 7-ից ոչ պակաս սովորող
Ժամաքանակ՝ շաբաթական 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երեք տարի

Ոսկերչությունը զարդակիրառական արվեստի հիմնական ճյուղերից մեկն է:

Ծրագրի շրջանակներում սաները ծանոթանում են արծաթագործության պատմության հետ՝ կարևորելով հայկական արծաթագործության մշակույթը համաշխարհայինի ենթատեքստում, սովորում են աշխատանքի անվտանգության կանոնները, սովորում և կիրառում են արծաթագործության համար օգտագործվող սարքավորումները,  հաստոցները, մասնագիտական գործիքները, նյութերը, օժանդակ պարագաները և հարմարանքները, մասնագիտական ոլորտում օգտագործվող քիմիական նյութերը և նրանց միացությունները, արծաթի մշակման եղանակները։ Ձեռք են բերում կարողություններ հաստաթել և բարակաթել հյուսվածքների, մատանիների, ականջօղերի,  մանյակների, շղթաների, արծաթյա տարբեր իրերի պատրաստման և նորոգման վերաբերյալ։

Կուսուցանվեն՝

  • աշխատանքային էսքիզից օգտվելու, գլոցման և լարաձգման համար նախատեսված գործիքներն ու սարքերը օգտագործելու սկզբունքներ

  • գիտելիքներ ոսկերչական իրերի համար մանրակները և նախապատրաստուկներ

  • փականագործական եղանակով պատրաստելու կարողությոսւններ և հմտություններ

  • կաղապարման և ձուլման եղանակով ոսկերչական իրի նախաշինվածքներ-մանրակներ պատրաստելու կարողություն

  • ոսկերչական շինվածքի վերջնական մշակում և նախշազարդում կատարելու կարողություններ

  • հիմնարան գիտելիքներ ոսկերչական քարերի տեսակների վերաբերյալ, ոսկերչական քարեր տեղադրելու կարողություններ

  • զոդման, հոդակապային միացությունների և գամման եղանակով մանրակներից ոսկերչական իր հավաքելու կարողություններ

  •  ոսկերչական իրի հավաքման աշխատանքներից առաջացած ավելորդուկների վերացման և գամված, զոդված հատվածներ մշակման կարողություններ

  • հյուսվածքային տեխնիկայի եղանակով ոսկերչական իրի մանրակներ պատրաստելու կարողություն

  • վնասված ոսկերչական իրերը նորոգելու կարողություններ:

 

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Ուսուցման  գործընթացն իրականացվում է խմբային և անհատական ձևերով՝ տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:

Նոր ընդունված սաների համար կիրառվում է անհատական մոտեցում՝ շերտավոր ուսուցման միջոցով, աստիճանաբար ներգրավելով ընդհանուր գործընթացի մեջ։

Ուսման ընթացքում կիրառվում են խոսքային, գործնական, զննական, ճանաչողական ակտիվությունը և ստեղծագործական գործունեությունը զարգացնող մեթոդներ։

Իրականացվում են  բաց դասեր, ցուցահանդեսներ, ճանաչողական այցեր և էքսկուրսիաներ, ինչպես նաև մասկացում են միջազգային, հանրապետական, քաղաքային մրցույթ – փառատոնների և հանրային միջոցառումներին։ Ծրագրի շրջանակներում իրականացվում են նաև ուսուցողական և դաստիարակչական տարաբնույթ աշխատանքներ՝ այցելություններ կրթամշակութային օջախներ, հանդիպումներ անվանի վարպետների հետ, մասնակցություն, կենտրոնում կազմակերպվող միջոցառումներին, ցուցահանդեսներին, քաղաքային կամ հանրապետական, շաբաթօրյակներին միջոցառումներին։

 

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝

  • կարողանան պատրաստել ոսկերչական իրեր և զարդեր արծաթից և կիսաթանկարժեք մետաղներից ու քարերից,

  • կատարեն արծաթյա իրերի և զարդերի նորոգում,

  • պատրաստեն և նորոգեն ժողովրդական արհեստների գեղարվեստական իրեր։