Կարպետագործություն
Սովորողների տարիքային խումբը՝ 6-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 7-ից ոչ պակաս
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6- 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երեք տարի
Հայկական մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում կարպետագործության մշակույթը: Գորգը հայ հանճարեղ ու արարող մտքի գեղարվեստական խորհրդանիշն է: Ուսուցման ընթացքում ուսումնասիրում են կոմպոզիցիայի պատմությունը, սովորում են նախապատրաստել աշխատատեղը, անհրաժեշտ գործիքներն ու օժանդակ պարագաները, ընտրում զարդանախշեր և զարդապատկերներ, գծագրել էսքիզ, կատարել կոմպոզիցիայի կառուցում, տալ գունային լուծումներ, շտկել թերությունները և, պահպանելով անվտանգության կանոնները, կարպետ գործեն:
Ուսումնասիրելով գորգագործութունը՝ որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղ, սաները կամրապնդեն տեսական գիտելիքների լայն պաշար ազգային արհեստների և արժեքների, մասնավորապես կարպետագործության վերաբերյալ:
Պարբերաբար կազմակերպվում են հաշվետու ցուցահանդեսներ սաների կատարած աշխատանքների արդյունքները ներկայացնելու նպատակով:
Մասնագիտական ուսուցումից զատ, լայնածավալ աշխատանքներ են տարվում սաների բարոյահոգեբանական, գեղագիտական դաստիարակության, ճաշակի ձևավորման, ստեղծագործական մտքի զարգացման և հոգևոր արժեքների յուրացման ամրապնդման նպատակով։
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Ուուցումը իրականացվում է խմբային և անհատական ձևերով՝ տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Նոր ընդունված սաների համար կիրառվում է անհատական մոտեցում՝ շերտավոր ուսուցման միջոցով, աստիճանաբար ներգրավելով ընդհանուր գործընթացի մեջ։
Ուսման ընթացքում կիրառվում են խոսքային, գործնական, զննական, ճանաչողական ակտիվությունը և ստեղծագործական գործունեությունը զարգացնող մեթոդներ։ Իրականացվում են բաց դասեր, ցուցահանդեսներ, ճանաչողական այցեր և էքսկուրսիաներ, մասկացություն միջազգային, հանրապետական, քաղաքային մրցույթ – փառատոնների։
ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝
- կարողանան գծագրել և մշակել էսքիզը,
- կատարեն կոմպոզիցիոն աշխատանք, տալ գունային լուծում,
- տիրապետեն կարպետ գործելու տեխնիկային,
- ուղղեն կարպետի թերությունները, կատարեն վերջնամշակում,
- կարողանան ինքնուրույն ստեղծագործել: