You are here

Նորություններ

28/02/2025
  Գրադարանի «Վերնահարկ» սրահում ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանրանկարչության խմբակի սաները ներկայացրին գրական ստեղծագործությունների ընկալումը արվեստագիտության տեսանկյունից: Գրքարվեստը հավասարապես կարևոր է, երբ ընթերցողի մտապատկերում գրական տեքստին զուգահեռ ձևավորվում է կերպարի կամ տեսարանի նկարչական մեկնաբանումը, ինչը ավելի տպավորիչ է լինում, երբ ընթերցողն ընկալում է դասական ստեղծագործության և նկարչի միաձուլումը: Խմբակի սաներն ընթերցել էին, ինչպես Ամենայն հայոց բանաստեղծ... Read more
27/02/2025
Ռադիոյի միջազգային օրվան նվիրված «Մեդիան և մարդիկ» խորագրով ծրագրի շրջանակում՝ մեդիագրագիտության, ստեղծագործական լրագրության, բարեկրթության և խոսքի վարպետության խմբակի սաներն այցելեցին «Ռադիո Մարիամ»: Ռադիոկայանում սաները ծանոթացան մեդիագրագիտության, տեղեկությունների հաղորդման, օպերատիվ լրատվության, ռադիոյի դերի, նշանակության, առանձնահատկություններին և սկզբունքներին: Շրջելով ռադիոկայանի տաղավարներով, տնօրեն Անի Բաղդասարյանն ու լրագրող-հաղորդավար Արշակ Ադամյանը ներկայացրին ծավալվող... Read more
14/02/2025
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ փետրվարի 14-ին, նշում է Տեառնընդառաջի տոնը՝ 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Տեառնընդառաջն այլ կերպ անվանվում է նաև Տրնդեզ: Տյառնընդառաջի տոնը հին ուխտի սովորույթ է, երբ նորածիններին 40-րդ օրը ներկայացնում են Աստծուն, օհնում մանուկին:  40-օրյա Հիսուսին տաճարին ընծայելու օրը տիրոջն ընդառաջ է գնացել Սիմեոն ծերունին, և տոնը կոչվել է Տյառնընդառաջ: Տոնի առիթով «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը համագործակցության հրավերով մասնակցեց Գյումրու թիվ... Read more
12/02/2025
«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի փափուկ հմտությունների և վարսավիրական արվեստի խմբակների սաներն այցելեցին «ԱՐՏ» գեղեցկության սրահ: Դեռահասները ծանոթացան ոճաբան-վարսահարդար՝ Արտակ Մելիքյանի հաճախորդների հետ շփման, սպասարկման, գործնական աշխատանքներին: Այնուհետև վարսահարդարը վարպետաց դասի միջոցով ցուցադրեց մասնագիտական հմտություններ, որոնք հետագայում սաներին կօգնեն վերածլու համապատասխան գործնական կարողությունների: Սաները վարպետին ուղղեցին իրենց հուզող հարցերը և քննարկեցին վարսավիրության ոլորտում... Read more
31/01/2025
«Հայրենիքին քո ուժը տուր» խորագրով ցուցահանդեսը Գյումրու «BenArt» արվեստանոցում բացվեց մեկ րոպե լռության հարգանքի տուրքով՝ արցախյան երեք պատերազմներում զոհված հերոսների հիշատակին: Գեղանկարչության, կավագործության խմբակների սաներին խմբավար՝ Բենիամին Պողոսյանը ներկայացրեց արցախյան 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հայրենիքին զոհած հերոսներին, նրանց սխրանքները, պատերազմում վիրավորում ստացած զինակից հայորդիների հերոսական պատումները: Խմբավար Բենիամին Պողոսյանն, ով նույնպես արցախյան 44-օրյա... Read more
31/01/2025
Նորանկախ պետականության ամենամեծ նվաճումը՝ Հայոց բանակի կազմավորումն է: Հունվարի 28-ը թերևս յուրաքանչյուրիս տոնն է, և կենտրոնում անցկացված՝ «Ամեն մի հայ Հայաստան է» խորագրով սեմինար-միջոցառումը նվիրումն է այն հայորդիների, ովքեր երկրի անվտանգության ու պաշտպանության թիվ մեկ երաշխավորն են: Միջոցառումը սկսվեց ՀՀ դրոշի մուտքով և մեկ րոպե լռության հարգանքի տուրքով՝ հայրենիքի սահմանների պաշտպանության համար մարտնչած և իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի ու նրանց ծնողների առջև: «Երեք... Read more
30/12/2024
Ամանորին և Սուրբ Ծնունդին նվիրված տոնական միջոցառումների շարքն ամփոփվեց գունեղ դիմակահանդեսով: Հետաքրքիր խաղ-մրցույթներ, ուրախ երաժշտություն և իհարկե տոնական մթնոլորտ էր տիրում կենտրոնի դահլիճում: Դիմակահանդեսի մասնակից սաների մտավոր ներուժի համադրմամբ միայն իրականություն դարձավ ամանորյա դիմակահանդեսը: Ամանորի և Սուրբ Ծննդյան լույսը թևածեց սաների սրտում: Դիմակահանդեսն ավարտվեց 2025-ը մեծ հույսերով ու ակնկալիքներով դիմավորելու, միմյանց բարին, միասնականություն և խաղաղություն մաղթելու ուղերձով...
28/12/2024
Ամանորյա և Սուրբ Ծննդյան երազանքներով, ցանկություններով, ժպիտներով և ուրախ երգերով լի օր անցկացվեց «Ընտանիք» կենտրոնում: Ամանորյա հեքիաթ ներկայացմամբ սաները հաղորդակից դարձան իրական հրաշքի: Սուրբ Ծննդյան տոնի հետ հաղորդակցությունը պարգևեց նրանց մեծ ուրախություն և հոգևոր ներդաշնակություն: Միջոցառմանը կենտրոնի գեղարվեստական խմբակները տոնական ելույթներով հանդես եկան: Տոնական հագեցած օրն ավարտվեց մանկավարժների և ծնողների շնորհավորական ուղերձներով և երախտիքի խոսքերով:
27/12/2024
«Հիմա լույս էք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ.քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9): Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ՝ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի օրհնությամբ և տերունական միասնական աղոթքով սկսվեց «Սուրբ Ծննդյան հրաշքն իմ հոգում» խորագրով միջոցառումը: Միջոցառման հանդիսատեսը կենտրոն հաճախող արցախցի սաներն էին: Ավագ քահանա Մկրտչյանն իր հոգևոր քարոզչական խոսքում անդրադարձավ Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ ի մասնավորի... Read more
26/12/2024
Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ երազանքները նոր շունչ են առնում՝ նոր թռիչք ու հևք տալիս մարդկանց սրտերին և հոգուն։ «Ընտանիք» կենտրոնում անցկացվեցին «Հրաշքն իմ հոգում» ամանորյա միջոցառումների շարք: Կյանքի հավերժական պտույտի մեջ մարդկային կյանքն էլ մի ակնթարթ է՝ լեցուն բյուրավոր տենչերով, լավի ու գեղեցիկի անհագ սպասումով։ Հենց այս լուսավոր ակնկալիքներով ընթացավ «Հրաշքն իմ հոգում» գեղարվեստական միջոցառումը: Սրտաբուխ մաղթանքներով, շնորհավորանքներով և գեղարվեստական ելույթներով... Read more