«Երբ հանդիպում են արհեստի և արվեստի ճյուղերը» խորագրով ցուցահանդեսին՝ փայտարվեստի, կավագործության և արծաթագործության խմբակների սաները ներկայացրին Գյումրու ճարտարապետությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, արվեստների և արհեստների տեսակները: Սաներն իրենց ստեղծագործական աշխատանքներում հիմնականում կիրառել էին գյումրվա զարդանախշերը, որոնց բացատրությանն և կարևորությանն ևս անդրադարձան: Ցուցահանդեսի միջոցով ևս մեկ անգամ արժևորվեց՝ ազգային, հոգևոր-մշակութային ժառանգությունը: