You are here

Հեքիաթը մարդուն դաստիարակելու ամենալավ միջոցն է…

        Հեքիաթը մարդուն դաստիարակելու ամենալավ միջոցն է…
 
…Ուրախ օր աշխարհի բոլոր տիկնիկներին, տիկնիկավարներին և տիկնիկային արվեստի հրաշք աշխարհ թափանցող հանդիսատեսին… 
Մարտի 21-ին հնագույն արվեստի սիրահարներն ու վարպետները, գնահատելով տիկնիկային ներկայացումների դերը մատաղ սերնդի զարգացման գործում, հյուրընկալվել էին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նշելու տիկնիկավարի միջազգային օրը:
«Հեքիաթը մարդուն դաստիարակելու ամենալավ միջոցն է» գաղափարը միավորել էր թատերական խմբակի դերասան-տիկնիկավարներին՝ բեմադրելու մանկագիր Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը»:
Միջոցառման նպատակն էր ապահովել թատրոն-մանկահասակ կապը, նպաստել մանուկների գեղագիտական դաստիարակությանն ու ապագա թատերասեր հանդիսատեսի ձևավորմանը:
Հավատարիմ մնալով ժողովրդական նյութի բուն էությանը՝ փոքրիկները հեքիաթապատումը ներկայացրեցին Թումանյանական հարուստ լեզվով, դերասանի հմուտ և ինքնատիպ լուծումներով:
 
                       
Սեդա Հակոբյան