You are here

«ՏՏ ոլորտը` որպես տնտեսության շարժիչ ուժ» խորագրով բաց դաս

«ՏՏ ոլորտը` որպես տնտեսության շարժիչ ուժ» խորագրով բաց դասին համակարգչային ուսուցման և Վեբ ծրագրավորման խմբակների սաները ներկայացրին  ՏՏ ոլորտի հնարավոր բոլոր ծրագրային մեթոդները, ինչպես է հնարավոր ուրվագծել տնտեսության զարգացման հեռանկարներ, խոսեցին տարբեր ծրագրերի աշխատանքային գործիքների մասին, որոնք առցանց բիզնես հարթակ հիմնելու  և այն ավելի արդյունավետ ու ակնթարթորեն գործարկելուն են միտված։ Դեռահասները ցուցադրեցին գրաֆիկական խմբագրիչներով մշակած  նկարներ, տեղեկագրեր, այցետոմսեր, գովազդային պաստառներ, գրաֆիկական կոմպոզիցիաներ։ Տեսասահիկի միջոցով սաները ներկայացրին տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների արդյունավետ կիրառման մեթոդների անդրադարձը տարբեր բնագավառներում, հատկապես երկրի տնտեսության զարգացման գործում, և խոսեցի ՏՏ ոլորոտում իրենց ներդրման, դրա արդյունավետ քայլերի միջոցով սեփական բիզնեսի կառավարման հմտությունների մասին։

16/06/2023