You are here

Նորություններ

   Հոկտեմբերի 26-ին Գյումրի քաղաքում անցկացվեց <Գյումրի-2013> պարի բարեկամական փառատոն: Փառատոնի նպատակն էր խթանել ազգային պարարվեստի զարգացմանը: Փառատոնին մասնակցեցին 20 պարային խմբեր հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև Ջավախքից: <Ընտանիք> կենտրոնի պարային համույթը փառատոնին ակտիվ մասնակցության համար Գյումրու քաղաքապետարանի կողմից արժանացավ պատվոգրի և պարգևատրվեց հուշամեդալով: Սեդա Հակոբյան
<Դեր Զորի ձայնը>... Այս խորագիրն  էր կրում կրթության և գիտության նախարարության  Գյումրու <Ընտանիք> մանկապատանեկան ստեղածագործական կենտրոնի կազմակերպած քառօրյա միջոցառումների շարքը, որը համախմբել էր Արցախի, Ջավախքի և Շիրակի մարզի  բարձր առաջադիմությամբ աչքի ընկած  շուրջ 70  դպրոցականների:Գյումրու <Ընտանիք> կենտրոնում ջերմ հյուրընկալության և վերաբերմունքի  արժանացան  ջավախքցի և արցախցի պատանիները:  Ծրագրի ընթացքում կարևորվեց նաև ... Read more
  «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը «Պատմության լուռ վկաները» խորագրով ծրագրի շրջանակներում «Ցեղասպանություն» թեմայով սեմինար-քննարկումն ըստ ժամանակացույցի ապրիլի 14-ին անցկացրեց Շիրակի մարզի Ցողամարգ համայնքի միջնակարգ դպրոցում, իսկ ապրիլի 17-ին՝ Թորոսգյուղի Ալեքսան Համբարյանի անվան միջնակարգ դպրոցում:Սեմինարներին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան համայնքների դեռահասները, դպրոցների մանկավարժական հանրույթը, Երկրապահ կամավորական միության անդամները, ազատամարտիկները: Հոգևոր հովիվ Տեր Հարություն... Read more
Նոյեմբերի 16-ին Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաները ‹‹Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակ›› խորագրով ծրագրի շրջանակում այցելեցին Մուսալեռ համայնք: Ծրագրի նպատակն էր՝ ծանոթացնել մուսալեռցիների պատմությանը, ամրապնդել դեռահասների ունեցած գիտելիքները Մուսա լեռան հերոսամարտի վերաբերյալ, գնահատել նրանց հաղթանակը որպես հայրենասիրության, անձնազոհության ու հայ ժողովրդի միասնության ցայտուն դրսևորում, մուսալեռցի պատանիներին ծանոթացնել ‹‹Ընտանիք›› կենտրոնի... Read more
Ապրիլի 17-ին Գյումրու սամբո-ձյուդոյի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց Կյոկուշինկայ կարատեի հիմնադիր Մ. Օյամային նվիրված միջազգային կարգի բաց առաջնություն`‹‹Օյամայի գավաթ››: Առաջնությանը մասնակցում էին 100-ից ավելի մարզիկներ Ղազախստանից, Վրաստանից, Ջավախքից և Հայաստանի տարբեր շրջաններից:  Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մարտական արվեստի խմբակի սաներն այս ասպարեզում ևս ունեցան ձեռքբերումներ: Մրցաշարին կենտրոնի մասնակից 8 սաներ գրավեցին մրցանակային տեղեր... Read more
  Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ԿԳՆ Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ռոբոտաշինության խմբակի սաները Yerevan Expo կենտրոնում մասնակցեցին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից  կազմակերպված ամենամյա  <Դիջիթեք էքսպո 2016> ցուցահանդեսին: Կենտրոնի սաները ցուցահանդեսին ներկայացել էին տարատեսակ սարքերով՝ արեգակնային էներգիայի համակարգերի կարգավորիչ, ական փնտրող ռոբոտ, հաճախությունների գեներատոր, տագնապային ազդանշանային... Read more
  «Արարատի պես պարզ, անսեթևեթ, վեհանիստ է. իր ոգեղեն անդաստանի մեջ նա սլանում է երկինք: Իր հունդը ժողովրդի սրտից է ծիլ առել, ոգուց է փթթել, հույզերից՝ ծաղկազարդվել: Միայն նա է Արարատի չափ մեծ ու հավերժական: Նա իր ճակատին հնչյունահունց թագ ունի: Նա է, որ խորհրդանշում է հայ ոգին, ինչպես Արարատը՝ հայ բնաշխարհը: Կոմիտաս…»Ցիցիլիա ԲրուտյանԿան մեծություններ, որոնց դիմանկարի կերտումը վեր է թեկուզ ամենահանճարեղ նկարչի և ամենատաղանդավոր գրողի հնարավորություններից: Այդպիսի մեծություններից է... Read more
Փետրվարի 27-ին «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի ցուցասրահում սփռվել էին «Երջանիկ մանկության» պայծառ ու արևոտ գույները:Գեղանկարչության խմբակի փոքրիկ նկարիչների վրձնահարվածներից ճառագող լույսի ու գույնի զմայլելի զուգերգն իր շուրջն էր համախմբել արվեստասեր հանրությանը:Նկարչական ցուցահանդեսի նպատակն էր նկարչական արվեստի միջոցով զարգացնել երեխաների երևակայությունը, ստեղծագործելու ունակություններն ու կարողությունները: Գույների կախարդիչ ներդաշնակության մեջ սաներն արարել էին երջանիկ մանկության գունագեղ... Read more
Պետության անվտանգության և անկախության պահպանման կարևորագույն երաշխիքներից մեկը մարտունակ բանակի առկայությունն է: Դեռահասների ռազմահայրենասիրական և բարոյամարտական ոգին բարձրացնելու, բանակի կարևորությունն ու դերն ամուր և հզոր հայրենիք կերտելու գործում ընդգծելու նպատակին էր միտված մարտի 25-ին ‹‹Ընտանիք›› կենտրոնում անցկացված  ‹‹Մեր անունն է հայկական բանակ›› խորագրով միջոցառումը: Միջոցառումը սկսվեց ‹‹հավսար-զգաստ›› հրահանգով: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բեմ բերվեց պետական... Read more
ՀՀ ԿԳն Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը hունիսի 20-ից հուլիսի 12-ը ամփոփեց 2015-2016 ուսումնական տարվա արդյունքները:Քննության առնվեցին մասնագիտական խմբակների իրականացրած տարեկան գործունեությունը:Գյումրու «Ընտանիք» կենտրոնում և Շիրակի մարզի Բասեն, Գոգհովիտ, Երազգավորս, Թորոսգյուղ, Ջրառատ, Ցողամարգ համայնքներում անցկացված հաշվետու ելույթների, ցուցահանդեսների միջոցով գնահատվեց և ստուգվեց սաների ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները:Ընդհանուր առմամբ ուսումնական տարին... Read more