You are here
Նորություններ
From the 7 th to the 9th of October in the Ministry of SE of ‘’Endanik’’ Youth Creative center conducted the second phase of the program ‘’Endanik-25.The story is going on…’ devoted to the 25th anniversary of its activity. The goal of the program was to introduce the activities of the center, the achievements and contribution to spreading of art and craft in the regions, to evaluate teachers' contribution and hard work, the contribution of cooperative organizations and support of individual... Read more
Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մարտական արվեստի /ձյուդո/ խմբակի թվով 5 սաներ մարտի 28-ից 29-ը մասնակցեցին Վանաձորում ձյուդոյի հիմնադրման 38-ամյակին նվիրված ձյուդոյի պատանեկան բաց առաջնությանը, որը անցկացվեց «Հայաստան» ՄՀԿ Վանաձորի Ստ. Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում: Մրցաշարին մասնակցում էին ձյուդոիստներ հանրապետության այլ քաղաքներից: <Ընտանիք> կենտրոնի սան Պանդուխտ Սահակյանը 55 կգ քաշային կարգում զբաղեցրեց առաջին տեղը՝ արժանանալով «Հայաստան» ՄՀԿ Վանաձորի մարզադպրոցի գավաթի, մեդալի... Read more
«Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա» Պարույր Սևակ Մարտի 19-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ քսաներորդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ, մտքի անզուգական երգիչ՝ Հովհաննես Շիրազին նվիրված գրական ցերեկույթ, նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին:Բանաստեղծի զգայուն հոգու բնական մեղմ ելևէջներով ազդարարվեց միջոցառման բացումը՝ ներկաներին տեղափոխելով Շիրազի աշխարհ, որտեղ ամեն բառ զենք է՝ նվաճելու ունկնդրին: Շիրազ՝ բանաստեղծ, ով եկավ հանելու այն վախի... Read more
Սեպտեմբերի 28-ից 30-ը ՀՀ ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում անցկացվեց «Ցույց տուր քո հաղթանակը» շախմատի մրցաշար, որին մասնակցեցին Գյումրու թիվ 11, 40 հիմնական դպրոցների և «Ֆոտոն» վարժարանի աշակերտները, Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մարզադպրոց»-ի և «Ընտանիք» կենտրոնի սաները: Մասնակիցների գերակշռող մասը ունեին շախմատային 3-րդ, 4-րդ կարգի որակավորում:Նպատակն էր սաների մոտ զարգացնել տրամաբանական միտքը, ինտելեկտը, կողմնորոշվելու և համագործակցելու կարողությունները, ձևավորել հաղթանակի հասնելու... Read more
Մարտի 27-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տոնական մթնոլորտ և առանձնակի աշխուժություն էր տիրում: Գյումրու քաղաքապետարանի կողմից կազմակերպված ցուցահանդես-միջոցառումը՝ նվիրված Սուրբ Ջատկին, իր շուրջ էր միավորել բարձրաստիճան պաշտոնյաների, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, պարային և թատերական խմբերի: Քաղաքային տոնակատարությանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ սաների ձեռքի աշխատանքների... Read more
Բավական չէ ազգի զավակը լինել,պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել:Գ. ՆժդեհՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հուլիսի 18-ից 26-ը Վանաձորի «Արբանյակ» ճամբարում իրականացրեց «Հայրենասիրությունը` հզոր հայրենիքի երաշխիք» ամառային դպրոց ծրագիրը:Ծրագրի նպատակն էր. - համախմբել Շիրակի մարզի և Արցախի դպրոցականներին, աջակցել բարեկամական կապերի ամրապնդմանը, նպաստել ազգային և համամարդկային արժեքներով հարուստ և ռազմահայրենասիրական... Read more
Նոյեմբերի 10-ին արվեստների դարբնոց Գյումրի քաղաքում անցկացվեց «Աշնանային երանգներ» պարի մրցույթ-փառատոնը: Փառատոնի նպատակն էր խթանել ազգային պարերի պահպանումն ու տարածումը. նախադրյալներ ստեղծել Գյումրիում միջազգային փառատոններ կազմակերպելու և անցկացնելու համար: Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրընկալեց 25 պարային խմբերի Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերից և Երևան քաղաքից: Շիրակ աշխարհը ներկայացնող պարային խմբերի թվում էր «Ընտանիք» կենտրոնի պարային... Read more
Նոյեմբերի 17-27-ը Գյումրու քաղաքապետարանի Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ աշնանային որակավորման մրցաշար:Մրցաշարին մասնակցեցին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շախմատի խմբակի սաները, դրանց թվում՝ 9-ամյա Սլավիկ Մխիթարյանը:Գործնական ելույթներում Սլավիկը նպատակասլաց կիրառեց շախմատային գիտելիքները, դրսևորեց կամային մեծ ուժ` ցուցաբերելով համառություն և հնարամտություն: Վերջինիս համար գլխավորը ոչ միայն հաղթանակն էր, նաև շախմատային գեղեցիկ... Read more
Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է ‹‹Աղոթքի լեզու››, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է: Նիկողայոս Մառ Հայկական տառեր.. հայոց լեզու… սա է հայ ազգի գանձը, մեր ժողովրդի հույսը և բոլոր ժամանակներում ինքնատիպության պահպանման ուժը: Հունիսի 30-ին Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում բացվեց ‹‹Ոսկեղենիկ հայերեն›› խորագրով մրցույթի արդյունքում մրցանակային տեղեր գրաված և լավագույն աշխատանքների ցուցահանդես, որը ... Read more
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու <Ընտանիք> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ասեղնագործության և տիկնիկավարության խմբավար Անահիտ Մանուկյանը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար արժանացել է շնորհակալագրի:ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու <Ընտանիք> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղանկարչության ուսուցիչ Արթուր Մուրադյանը ... Read more