You are here

Նորություններ

04/07/2022
«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում՝ խեցեգործության, ուլունքագործության, մանրանկարության, ազգային երգ ու պարի վարպետաց դասեր
04/07/2022
 «Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում «Սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է» խորագրով գեղարվեստական միջոցառմանը սաները խոսեցին հայրենասիրությունից, հայրենիքին ծառայելու սրբազան պարտքի ու նժդեհյան գաղափարախոսությունների մասին: Ասմունքի, ընթերցումների երեկոներն համեմված էին միայն հայրենասիրական բանաստեղծությունների կատարումներով: Սաները ասմունքեցին, ընթերցեցին ինչպես անվանի բանաստեղծների հայրենիքին ձոնած... Read more
04/07/2022
«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցի մասնակիցների արշավը  Ստեփանավանի չքնաղ բնության ամենագողտրիկ արահետներով։ Բնության գրկում ՝ «Զբոսաշրջության պրոդուկտի մշակում» թեմայով սեմինար է անցկացրել «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» Հիմնադրամի ներկայացուցիչ Սյուզաննա Տոնոյանը։
03/07/2022
«Մոտիվացիա՝ Ծովային լուսանկարչություն,Վանա լճի թաքնված գաղտնիքները» խորագրով սեմինարին լրագրող, ծովային հնագիտություն ուսումնասիրող՝ Աննա Մարտիկյանը պատմեց իր կատարած ուսումնասիրությունների մասին: Բովանդակալից ու հետաքրքիր փաստերով հագեցած սեմինարին ցուցադրվեց լուսանկարների շարք Վանա լճի հատակից արված, որոնք պատմում են՝ հայ հնագույն մշակույթի մասին։
03/07/2022
«Տրամաբանական հարցեր և խնդիրներ»,«Միտքը երկրի հզորացման զենք» ինտելեկտուալ խաղին մասնակիցները բաժանվեցին թիմերի և պատասխանեցին  տարբեր ոլորտներից ընտրված հարցերի: Ինտելեկտուալ խաղ-մրցույթին մարզվեց մասնակիցների միտքը, ձեռք բերեցին նոր գիտելիքներ:
02/07/2022
«Հայրենասիրությունը` հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով հայրենասիրական պատանեկան ամառային դպրոց ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ձեռք էր բերել իրավունք՝ դպրոց-ճամբարի մասնակիցներին ցուցադրելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միտոյան Պրոդաքշնի» կողմից 2020 թվականին էկրանավորված Գյումրու պետական դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացման՝ համանուն գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմը նվիրված է հայ զինվորին, և պատմում է 2016... Read more
02/07/2022
«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում՝ «Ընտանիք » ՄՊՍ կենտրոնի  ուլունքագործության, գոբելենագործության, բատիկայի, մանրանկարչության, վիտրաժային նկարչության, կվիլինգի, կավագործության, ասեղնագործության, գեղանկարչության վարպետաց դասերին դեռահասները մեծ ոգևորությամբ մասնակցեցին։ Կենտրոնի մանկավարժները արհեստի ու արվեստի ճյուղերի նրբություններն ու կիրառման տեխնիկան ներկայացրեցին, խոսեցին մշակութային արժեքների պահպանության կարևորութան մասին: Դեռահասներն... Read more
01/07/2022
«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում դեռահասները հետաքրքիր պատմություններ ու փաստեր ներկայացրին Արցախ աշխարհի ու Գյումրիի մասին։ Զրույց-քննարկումների ընթացքում ծրագրի մասնակիցները ներկայացրեցին իրենց տարածաշրջանների քաղաքային կենցաղի, ժողովրդական ճարտարապետության դիմագիծը,  կոլորիտային հարուստ մշակույթների  առանձնահատկությունները: Արցախի և Շիրակի մարզի դեռահասները հայրենի բնօրրանների մասին հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցին,... Read more
01/07/2022
«Բիզնես և Կրթություն Գործընկերություն» Հիմնադրամի հրավերով՝ թեմայի շուրջ «Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում սեմինար անցկացրեց «Կառա և Կարեն» ՍՊԸ հիմնադրամի տնօրեն՝ Կարինե Ղուկասյանը։ Ամառային դպրոցի մասնակիցներին ոլորտի մասնագետները տեղում ներկայացրեցին պանրի արտադրման տեխնիկան, հմտությունները: Գործնական աշխատանքներում ներգրավվեցին նաև դեռահասները։ Այունհետև հարց ու պատասխանի միջոցով ներկայացվեց կաթնամթերքի շուկայի հիմնախնդիրներն ու... Read more
01/07/2022
«Հայրենասիրությունը՝  հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում անցկացվեցին «Բարեկրթություն և խոսքի վարպետություն», «Աշակերտական ընկերություններ»  թեմաներով սեմինարներ, որը վարեց ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենի տեղակալ՝ Անուշ Մկրտչյանը։ Վերջինս խոսեց ուսումնական հաստատությունում իրականացվող «Սոցիակալական ձեռնարկություն» փորձարարական ծրագրի մասին։ Ծրագրի մասնակիցները ներկայացրեցին ընթացիկ աշխատանքները և հասակակիցների հետ... Read more