նը, կարևորել ընտանիքի դերը, միաժամանակ ցուցադրել կենտրոնի սաների հմտություններն ու կարողությունները: Միջոցառումներին հրավիրված էին նաև պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ և զինվորականներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի անկախացման, խաղաղության հաստատման գործում: Վերջիններիս ներկայությունը և սրտաբուխ ելույթներն ավելի ամբողջական դարձրեցին միջոցառման բովանդակությունը՝ հաստատելով օրվա խորհուրդը: Ունկնդրի աչքի առաջ բեմը վերածվել էր կռվի դաշտի, որտեղ խրոխտ պարերով ի ցույց էր դրվում զինվորի քաջությունը, անկոտրուն կամքը, կռվելու և հաղթելու անպարտելի ոգին: «Իմ ընտանիքն իմ հայրենիքն է» խորագրով ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից յուրաքանչյուրում կար լույսի շող, որը խորհրդանշում էր պատերազմից վեր հառնած հայրենիքը` ներկաներին մտովի տեղափոխելով անմար հույսերի, անեզր ցանկությունների աշխարհ: Իսկ հունիսի 1-ին կենտրոնի բակը վերածվել էր մի հեքիաթային աշխարհի, որտեղ թևածում էր խանդավառ «հրաշքների» կարկաչուն ծիծաղը, երեխաների մի մասը կախարդական վրձնի օգնությամբ նկարում էին իրենց անհոգ մանկությունը՝ լի վառ երազներով ու հույզերով, մյուսները մասնակցում էին սպորտլանդիային, կավճանկարին կամ երգում ու պարում էին:
Ս. Պետրոսյան