You are here

«Դեպի Ֆրանսիա» խորագրով ֆիլմերի և տեսանյութերի դիտումներ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում Ֆրանկոֆոնիայի շրջանակում տեղի կունենա «Դեպի Ֆրանսիա» խորագրով ֆիլմերի և տեսանյութերի դիտումներ` Ֆրանսիայի առօրյայի, սովորությունների և մշակույթի վերաբերյալ հետևյալ ժամանակացույցով.
մարտի 12-ին, ժամը՝ 16:00-ին, «Կեցցե Ֆրանսիան» /Ֆիլմը երկու հովիվների մասին է, ովքեր ուղարկված են մտացածին Թաբուլիստան երկրից՝ պայթեցնելու Էյֆելյան աշտարակը, սակայն ծանոթանալով Ֆրանսիային և առաջնորդվելով Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն կարգախոսով, մտափոխվում են/,
մարտի 28-ին, ժամը՝ 16:00-ին, «Բարի գալուստ» /Ֆիլմը Ֆրանսիայի տարբեր շրջանների յուրահատկությունների, սովորությունների և բարբառների մասին է/,
ապրիլի 3-ին, ժամը՝ 16:00-ին, «Անունը» /Ֆիլմը ընտանիքի նոր անդամի անվան ընտրության մասին է, որն առաջացնում է խառնաշփոթ և շփոթմունք/,
ապրիլի 11-ին, ժամը՝ 16:00-ին, «Ֆրանսիայի մշակույթը» /Տեսանյութը ներկայացնում է ֆրանսիական մշակույթը՝  երաժշտություն, խոհանոց, կինո, նորաձևություն, տեսարժան վայրեր/:
Սիրով հրավիրում ենք դիտելու:
 
Տնօրինություն
 
02/03/2018