Ապրիլի 21-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ Անի թաղամասում կազմակերպվեց «Կանաչ, մաքուր քաղաք» խորագրով շաբաթօրյակ: Նպատակն էր ձևավորել բնությունը չաղտոտելու մշակույթ, նպաստել կանաչապատ տարածքների ստեղծմանը, սաներին ներգրավել կազմակերպչական ու հանրօգուտ աշխատանքներում:
Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին կենտրոնի խմբակների սաները, մանկավարժները և թաղամասի բնակիչները:
Տնօրինության կողմից տրվեց համապատասխան հանձնարարականներ, կատարվեց աշխատանքի բաժանում, տրամադրվեց անհրաժեշտ տնտեսական նյութեր և պարագաներ:
Կազմակերպվեց տնկիների և վարդի թփերի տեղադրում, հողի մշակում՝ կարևորելով կանաչապատ տարածքների պահպանումն ու մաքրությունը: Շաբաթօրյակի մասնակից սաները հարցաթերթիկների միջոցով կիսեցին իրենց տպավորությունները՝ կանաչ ու էկոլոգիապես մաքուր քաղաք ունենալու անհրաժեշտության վերաբերյալ և որոշեցին առաջարկություն ներկայացնել համայնքապետարանին փողոցներում աղբարկղների թիվն ավելացնելու վերաբերյալ:
Դեռահասները մեծ ջանասիրությամբ և նվիրումով իրենց փոքրիկ ներդրումն ունեցան քաղաքի մաքրության, բնության խնամքի գործում՝ համոզված լինելով, որ այսուհետ թաղամասը կլինի ավելի մաքուր ու խնամված:
Ք. Մխիթարյան
25/04/2018