Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մարտական արվեստի /ձյուդո/ խմբակի թվով 5 սաներ մարտի 28-ից 29-ը մասնակցեցին Վանաձորում ձյուդոյի հիմնադրման 38-ամյակին նվիրված ձյուդոյի պատանեկան բաց առաջնությանը, որը անցկացվեց «Հայաստան» ՄՀԿ Վանաձորի Ստ. Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում: Մրցաշարին մասնակցում էին ձյուդոիստներ հանրապետության այլ քաղաքներից: <Ընտանիք> կենտրոնի սան Պանդուխտ Սահակյանը 55 կգ քաշային կարգում զբաղեցրեց առաջին տեղը՝ արժանանալով «Հայաստան» ՄՀԿ Վանաձորի մարզադպրոցի գավաթի, մեդալի և պատվոգրի, իսկ Արթուր Նահապետյանը և Աշիկ Անդրեյանը զբաղեցրեցին երկրորդ տեղեր 55 և 27 կգ քաշային կարգերում ՝ պարգևատրվելով մեդալներով և պատվոգրերով:
ORGANISATION
NON-GOUVERNEMENTALE
DE BIENFAISANCE