ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը նոյեմբերի 22-ին Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցում կազմակերպել էր գորգագործության, կարպետագործության և ասեղնագործության խմբակների սաների ձեռքի աշխատանքների ցուցադրություն: Ցուցահանդեսի նպատակն էր բարձրացնել հետաքրքրությունն ազգային արհեստի և արվեստի նկատմամբ, կարևորել հայկական արհեստների դերն ու նշանակությունը մշակույթի պահպանման գործում, ինչպես նաև ներկայացնել սաների ստեղծագործական կարողություններն ու հմտությունները:
Միջոցառման ընթացքում խմբակների սաները ցուցադրված արհեստներով հետաքրքրված աշխակերտներին, մանկավարժներին և ծնողներին ներկայացրեցին գորգագործությանը, կարպետագործությանը և ասեղնագործությանը բնորոշ առանձնահատկությունները, կատարեցին նաև աշխատանքային գործընթաց՝ ներգրավելով դպրոցի աշակերտներին:
Դպրոցի տնօրեն Ա. Գրիգորյանը երախտագիտության խոսքեր ուղղեց ցուցահանդեսի կազմակերպիչներին՝ իր սաներին ազգային արհեստի և արվեստի ճյուղերին հաղորդ դարձնելու համար:
Ն. Մարտիրոսյան
27/11/2018